տենդեր-մրցույթ-գնային առաջարկ-բորշչ

կամ թափանցիկ փնտրուտք ճարտարապետական գաղափարների դաշտավայրում


Դեռեւս մեկ տարի առաջ Ամերիա ընկերության հայտարարած Դիլիջանում մանկապատանեկան ուսումնական կենտրոն-ճամբարի ՙմրցույթին՚ մասնակցելու ժամանակ տարօրինակ իրավիճակ էր ստեղծվել: Իրավիճակի պատճառը կայանում էր նրանում որ ՙմրցույթը՚ ենթադրում էր թե մասնակից ընկերության վերաբերյալ տեղեկություններ, թե գնային առաջարկ, որոնք բնական է երբ ինչ որ ապրանք կամ ծառայություն գնելու դեպքում, այլեւ էսքիզի ներկայացում… Հայտնի է որ էսքիզներ պահանջելը դա ճարտարապետական գաղափարների միջեւ մրցակցային ընթացակարգ հայտարարելու խնդիր ունի եւ շատ եւ շատ կարեւոր է թե ով եւ ինչպես է գնահատելու այդ գաղափարը: Այսինքն ՙմրցույթի՚ կամզակերպիչները միացրել էին տենդերի (գնային առաջարկի եւ ընկերության հնարավորությունների հիման վրա անցկացվող մրցույթ) եւ ճարտարապետական մրցույթի (գաղափարի եւ լուծումների ներկայացում որակավորված ժյուրիին) հասկացությունները, որի արդյունքում ստորադասվում է ճարտարապետական գաղափարի արժեքը: Արժեզրկման հիմնական պատճառն է որ ճարտարապետական գաղափարները ինքնին աշխատանք է, որի մշակման ու ներկայացման համար ծախսվում է ժամանակ, մարդկային ռեսուրսներ եւ այլն: Ծանոթանալով մրցույթի փաթեթին նշված էր որ պահանջվում է են նաեւ ՙՀամալիրի էսքիզային նախագիծ՚ (տես` Տեխնիկական առաջադրանք): Այն դեպքում երբ որեւէ գնահատման գործընթացի մասին խոսք չկար, էլ չեմ ասում ժյուրի եւ այլն: Չցանկանալով խորանալ հաղթողների հետ ապագա աշխատանքների ընթացքը տեղեկացնեմ որ այդ գործընթացները տեղն ունեցան մասնագիտական էթիկայի կոպիտ խախտումներով, որի ավարտը դեռ չի երեւում: 


Այստեղ կարելի է նշել որ ընդհանրապես նման մրցույթների նկատմամբ առկա բացասական կարծիքը առանց այն չէր ապահովում մասնակից բավարնր մասնակցություն: 


Նման մի նախաձեռության տեղի ունեցավ վերջերս արդեն պետական կազմակերպության կողմից: Հայտարարված մրցութը որի առաջադրանքը լիովին համապատասխանում էր գնային առաջարկնար մրցույթ հասկացությանը տարածվեց էլեկտրոնային փոստի միջոցով: Լայնամասշտաբ ընտրության ազնիվ մղումով այդ հայտարարությունը տարածվեց բազմաթիվ ցանցերով, որի արդյունքում ենթադրվում էր նորմալ մասնակցություն: Դժբախտաբար եղան ընդամենը 8 մասնակից, որից 5-ը նույն կազմակերպությունն էին ներկայացնում: Տարօրինակ մի տրամբանություն, երբ միեւնույն իրավաբանական սուբյեկտը կարող է մի քանի գնային եւ այլ չափանիշներով տարբեր առաջարկ ներկացնել: Հաջորդ զավեշտը կայանում էր նրանում որ փաթեթների բացման օրը պարզվեց որ ոչ պարտադիր, բայց ցանկալի է ներկայացնել ճարտարապետական էսքիզ… նշեմ նաեւ որ կային մի շարք մասնակիցներ, որոնք ներկայացրել էին էսքիզ, որն մրցութային փաթեթի պարտադիր ներկայացման ենթակա նյութերի ցանկում չկար… ավելի ուշ պարզվեց որ այդ մասին իրենց ասել են հեռախոսային խոսակցության ընթացքում: Չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար տողերիս հեղինակը նույնպես հայտատուների ցանկում էր եւ իմ դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ունեցա: Այն մրցութային հանձնաժողովի կողմից համարվեց անընդունելի եւ մրցույթի ամփոփումը ունեցավ իր տրամբաանակնա շարունակությունը: 
Ես ամ, որպես հայտատուի ոտնահարված իրավունքների պաշտպաիության արդյունքում կարողացա հասնել նրան որ մրցույթը համարվեց անվավեր: Ինձ համար անակնկալ էր այդքան հեշտ արդյունքի հասնելու համար որը միայն նարքոնշյալ նամակի արդունքում եղավ: Կարծում եմ սա բավականին հետաքրքիր նախադեպ է ստեղծում: 


ՀՀ Էկոնոմիկայի նախարար 
պրն. Ներսես Երիցյանին


պատճենը`  ՀՀ վարչապետ 
պրն. Տ. Սարգսյանին


ՙԳյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 
պետական աջակցության 2009 թվականի ծրագրի՚ 
ՙԴրամաշնորհներ գիտահետազոտական ծրագրերի համար՚ 
միջոցառման  իրագործման համար կազմակերպությունների 
ընտրության  մրցութի հայտատու, 
ՙՍարհատ եւ ընկերներ՚ ՍՊԸ-ի տնօրեն
Սարհատ Պետրոսյանից


Հարգելի պարոն Երիցյան


Ս.թ. դեկտեմբերի 22-ին, մեկ օր ուշացումով, տեղի ունեցավ Ձեր ղեկավարած նախարարության կողմից հայտարարված ՙԳյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2009 թվականի ծրագրի՚ ՙԴրամաշնորհներ գիտահետազոտական ծրագրերի համար՚  միջոցառման  իրագործման համար կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի հայտերի բացման նիստը, որի ընթացքում ես ներկայացնում էի իմ ղեկավարած հայտատու ընկերությունը: 
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների եւ հայտատուներիս համար պարզ դարձավ, որ մրցույթը ոչ թե միջոցառման  իրագործման համար կազմակերպությունների ընտրության  մրցութ է, այլ ճարտարապետական նախագծերի մրցույթ (նշեմ, որ նշված հանձնաժողովի անդամները բոլորը Ձեր նախարարության աշխատակիցներ էին եւ իրենք չունեն ճարտարապետական մասնագիտական առաջարկ քննարկելու մասնագիտական եւ իրավական համապատասխան որակավորում): Փաստորեն պարզվեց, որ մրցույթի նպատակը ոչ թե աշխատանքերը կատարող կազմակերպության ընտրությունն էր ըստ ներiայացված արժեքի, ժամկետի եւ հնարավորությունների, այլեւ ճարտարապետական լուծումների հիման վրա որոշել թե ով կարող է ապագայում կատարել նշված աշխատանքները: Կարծում եմ այդ դեպքում, ճարտարապետական նախագիծը (որն բավականին լայն հասկացություն է եւ սահմանվում է մի շարք իրավական փաստաթղթերով) չի կարող լինել նշված մրցույթի առարկա, քանի որ չի մատնանշվում է հստակ ճարտարապետական առաջադրանքը, չի ներկայացված մրցույթի ժյուրին, ինչպես նաեւ հնարավոր չէ հայտարարված մեկ ամսվա ընթացքում նման ծավալի ծրագրի շրջանակում նույնիսկ մակերեսային էսքիզներ ներկայացնել: Վերջիվերջո մեր օրերում տեղական եւ միջազգային բազմաթիվ մրցույթներ են տեղի ունենում, որոնց վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ մշակված ընթացակարգեր:
Իմ վերոնշյալ եւ մի քանի այլ նկատառումների արդյունքում հանձնաժողովը որոշեց, որ փաթեթում ցանկալի է ներկայացնել ճարտարապետական նախագծի էսքիզ (հղում անելով մրցույթի հայտարարության թիվ 4.2 կետին, որտեղ նշված է ՙՄրցույթի մասնակիցները որակավորվում եւ գնահատվում են ըստ հետեւյալ չափանիշների.՚ (կետ 4.0) եւ ՙՆախագծային պահանջների շրջանակում լավագույն ճարտարապետական նախագծի էսքիզ եւ ճարտարապետական նախագծման եւ եռաչափ համակարգչային մոդելի մշակման աշխատանքային ծրագիր եւ դրա ժամանակացույց:՚): Ինչպես նաեւ, որոշվեց տալ 3-օրյա ժամկետ մրցութային հայտերում բացակայող կամ փոփոխության ենթակա փաստեթղթերը լրացնելու համար: Հետաքրքիր է, որ.
-ոչ պարտադիր նյութը` տվյալ դեպքում էսքիզը, պետք է մշակվի 3-օրյա  ժամանակահատվածում, այն դեպքում երբ մյուս հայտատուտները աշխատել են էսքիզի պատրաստման համար մեկ ամիս,
-մրցութային փաթեթի պարտադիր նյութերի ցանկում պակասող փաստաթղթերի հանձնման համար տրվել է լրացուցիչ ժամանակ, ինչը չի թույլատրվում մրցույթի հրավերի 11 կետով, եւ առհասարակ հակասում է ցանկացած արդար մրցույթի կազմակերպման տրամաբանությանը,
-մրցութային հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն էին տեղյակ մրցույթի անցկացման մասին, հայտարարված պայմաններին եւ ամեն ինչ նույնիսկ իրենց համար քննարկվում ու մեկնաբանվում էր տեղում,
-հայտատու մյուս մասնակիցներիի էսքիզի  նախկինում` պարտադիր, հիմա` ցանկալի լինելու մասին ասվել է հեռախոսով մրցույթի կազմակերպիչների կողմից:
Նման բազմաթիվ բացթողումների մասին կարող եմ նշել, քանի որ ողջ գործընթացում զգացվում էր լուրջ մոտեցման եւ արհեստավարժության բացակայությունը:
Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրում եւ Վարչապետի բազմաթիվ ելույթներում մատնանշվող պետական համակարգի` մասնավորապես պետական գնումների գործընթացների, թափանցիկ կառավարման ցանկությունը, ինչպես նաեւ Ձեր ղեկավարած կառույցի (որն իմ կարծիքով համարվում է Կառավարության լավագույն ու ամենավստահություն ներշնչող մարմիններից մեկը) համբավի պահպանումից ելնելով խնդրում եմ վերահասու լինել նշված խնդրին:
 Դրա համար առաջարկում եմ, կամ անվավեր համարել նշված մրցույթը, ապա հայտարարել ճշտված պայմաններով ու ավելի հստակ ձեւակերպումներով մրցույթ, կամ անվավեր համարել հանծնաժողովի 22.12.2009թ.-ի նիստի որոշումը (եթե դա կարելի է նիստ համարել առանց օրակարգի, արձանագրության եւ նախագահողի) եւ դիտարկել ներկայացված հայտերը հիմնվելով միայն հայտարարության մեջ նշված կազմին:
Հակառակ դեպքում որպես հայտատու, ինչպես նաեւ հարկատու պարտավոր կլինեմ պաշտպանել իմ իրավունքները հավատալով, որ պետական համակարգի թափանցիկ եւ արդյունավետ կառավարումը չունի այլընտրանք մեր օրերում: 


Արդարության ակնկալիքներով եւ հարգանքներով,
Սարհատ Պետրոսյան
ՙՍարհատ եւ ընկերներ՚ ՍՊԸ-ի տնօրեն




Սակայն այստեղ կարծում եմ շատ կերեւոր է բոլոր գործող ճարտարապետների, անկախ իրենց գործոնեության ձեւից, անկախ փորձառությունից, անկախ նախագծային շուկայում ստանձնած դերից պետք է միահամուռ կերպով բարձր դասեն իրենց մասնագիտական արժեքը եւ չմասնակցեն նմանատիպ ՙճարտարապետական մրցույթների՚ քանի որ այն կարող է լինել տենդեր (չափորոշիչներ` գնի, ժամեկտ ընկերության բնութագիր) կամ մրցույթ (չափորոշիչներ` գաղափար, լուծումներ, պահաջների օպտիմալ բավարարում): Դրանց համատեղումը եւ կասկածելի խմբերի կողմից մասնագիտական մոտեցումների գնահատումը հղի է շատ վտանգավոր նախադեպի ստեղծումով: 
Հատկապես այժմ մի քանի կիսատ-պռատ փորձերի արդյունքում ավելի հաճախակաի են լինելու նմանատիպ թափանցիկ գործընթացները եւ այս պահին մասնագիտական հանրույթի կողմից նշված խնդիրներ նկատմամբ միասնական դիրքորոշում հայտնելու դեպքում կարող ենք ուղղորդել նշված գործնթացները ցանկալի ուղղությամբ: 


Նման հաջող օրինակներից է վերջերս հայտարարված Ինտերկոնտինենտել հյուրանոցի մրցույթը, արն հավակնում է լինել մինչ այս տեղի ունեցած տեղական լավագույն օրինակներից մեկը, Գաֆեսջյան թանգարանի, վերը նշված եւ մի շարք այլ նման անհաջող դեպքերի կողքին: Չնայած այս մրցությի ընթացքում էլ տեղի ունեցան մի շարք ՙտեղական՚ բացթողումներ, որոնք չունեցան էական նշանակություն: Բայց այն դեռ չի ավարտվել եւ ամեն ինչ դառ առջեւում: Ես լավատես եմ ու երեւի թե իմ գործընկերներից միակ ՙօբյեկտիվ դիտորդը՚: 


Հարգանքներով,
ճարտարապետական հանրույթին համախմբվաթ տեսնելու լավատեսությամբ տոգորված
Սարհատ Պետրոսյան
-----
Neo ARCH Lab by sarhat Petrossian
Post a Comment