առաջին միջազգային ճարտարապետական մրցույթը ամփոփովեց








Չնայած հայտարարված արդյուքների վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկություն դժվար է գտնել համացանցում, սակայն ըստ Մոսկվայի տանը ցուցադրվող նախագծերի եւ բանավոր տեղեկությունների առաջին տեղի համար չի ընտրվել որեւէ նախագիծ: Կան երկրորդ, եւ երրորդ տեղերում նախագծեր եւ եւս չորս խրախուսական նախագծեր: 


Կուզեմ մի քանի նկատառումներ ներկայացնեմ մրցույթի վերաբերյալ: Միանաշանակ է որ նման կարգի մրցույթ կազմակերպելը ողջունելի է, մանավանդ երբ այն անց է կացվում  Unesco-UIA (Յունեսկո` ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն եւ Ճարտարապետների միջազգային միություն) ստանդարտների շրջանակում: Նշենք որ այն համարվում է միջազգային մակարդակում միակ համընդհանուր ընդունելի ճարտարապետական մրցույթների հայտարարման ընթացակարգը, որն արդեն ընդունելի է բազմաթիվ երկրների պետական ու ոչ պետական կազմակերպություններում: 


Նաեւ գնահատելի է որ կազմակերպիչների կազմում է փորձառու ճարտարապետ, որն այս ամենը դարձնում է մասնագիտական առումով ավելի արժեքավոր: Սակայն ինձ համար տարօրինակ է մրցույթի վերնագիրը՝ ՙԵրեւան Քաղաքում Հյուրանոցային Համալիրով Ինտերկոնտինենտալ  Միջազգային Բիզնես Կենտրոնի Ճարտարապետական Կոնցեպցիայի Մշակման Վերաբերյալ Բաց Միջազգային Մրցույթ՚… ճարտարապետական կոնցեպցիան շատ լայն ու բազմաբովանդակ հասկացություն է, որն կարող է նշանակել բազմաթիվ ձեւաչափի ու ընդգրկման աշխատանք… կոցեպտուալ նախագի՞ծ… սա ավելի տրամբանական է: Սակայն ընթերցելով մրցույթի ծրագիրը եւ պայմանները ստացվում է որ պահանջվում է ամբողջական էսքիզային նախագիծ, որն աշխատանքային նախագծից ՙհինգ է պակաս՚… 


Մի այլ նկատառում եւս: Մրցույթի կազմակերպիչներն են՝ ՙԱվանգարդ մոթորս՚ (ներադրող, տրամաբանական է), Երեւանի քաղաքապետարան (Երեւանի տարածքում է՞…), Հայաստանի ճարտարապետների միություն (տրամբանական ու գրեթե պարտադիր), ապա գալիս են Քաղաքաշինության նախարարություն (ինչպե՞ս է նպաստել կազմակերպմանը), Սփյուռքի նախարարություն (տրամբանության նշույլ չկա…. ինչո՞ւ ոչ Արտաքին գործերի նախարարությունը), Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիա (ԱՊՀ-ի շրջանակում գործող կոոպերատիվ ՙՃարտարապետների միջազգային միութուն՚… 


Կային մի քանի այլ փոքր բացթողումներ, օրինակ՝ ոչ ամբողջական փաթեթ, սխալներ գծագրերում, որոնք կարող էին լինել բազմաթիվ նման դեպքարում… 


Նաեւ տեղեկավտության եւ հասարակայնության հետ կապերի հարցում կային բացթողումներ: Նախ մասնակիցների տեղյակ չէին պահել ամփոփոիչ միջոցառման մասին, նաեւ այսօր (25.01.2010թ.) գրեթե հնարավոր չէ գտնել որեւէ նյութ ոչ հեռուստատեսությունում, ոչ էլ որոեւէ այլ տեղում: 
Հույսով եմ մոտ ապագայում ներկայացված բոլոր նախագծերը կտեղադրվեն համացանցում եւ հնարավորություն կունենանք տեսնել մնացած գաղափարները եւս:


Կան նաեւ խոսակցություններ, որ առաջին տեղի մրցանակ չլինելու պատճառներից մեկն է նաեւ, այն որ պատվիրատուն չի հավանել ներկայացված նախագծերից որեւէ մեկը… բնականաբար պատվիրատուն իրավունք ունի իր գերիշխող կարծիքը ունենալ, սակայն այդ մասին պետք է ավելի վաղ մտածել եւ ժյուրիում ներգրավվել այնպիսի ճարտարապետների, որոնց հետ ունի նմանատիպ մտածողություն:


Այս ամենից հետո ուզում եմ մեկ անգամ եւս նշել այս նախաձեռնության կարեւորությունը: Այն որ սա միանշանակ կարեւոր քայլ էր ճարտարապետական գործընթացների թափանցիկացման, ասել է թե ճարտարապետության ժողովրդավարացման ուղղությամբ… հույսով եմ շահած նախագծերի թվում տեղացի ճարտարապետների բացակայությունը հայ իրականությունում գործող ճարտարապետների մտորելու տեղիք կտա… նաեւ հույսով ու ՙդարանակալած՚ սպասում եմ նրանց մեծ աղմուկին ու սնապարծ արտահայտություններին թե պետք չի գնալ դրսից ճարտարապետ բերել… այստեղ խի՞ չկա ճարտարապետ: Ցավոք քիչ են, շատ քիչ…



 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 
1 comment