ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ



Նյութի հեղինակ՝ Անահիտ Եսայան
Տպագրվել է ՙՀայոց աշխարհ՚ օրաթերթում, 27-28.01.2010


Երիտասարդական պալատը չափազանց փութկոտությամբ քանդեցին, բայց տարիներ շարունակ տեղը պարապ է մնում: Նոր սեփականատերը բազմիցս է խոսել Երիտասարդական պալատի տեղում աշխարհի 7¬րդ հրաշալիք կյանքի կոչելու մասին, բայց առայժմ ցանկությունից այն կողմ չի անցնում:
   Օրերս հեռուստաալիքները ծանուցեցին, թե տարածքում նոր համալիրի նախագծի մրցույթ է հայտարարվել: Ընդ որում, ներկայացուցչական մրցույթ, քանի որ շուրջ 300 նախագիծ է ներկայացվել հայ եւ օտար ճարտարապետների կողմից:
   Անձամբ իմ տպավորությունն այնպիսին է, թե այս անգամ էլ ձեռի հետ, ոտքի վրա է կազմակերպվել ամեն ինչ:
   Իսկ ի՞նչ կարծիքի են մասնագետները:
   
   ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ¬ Հայաստանի գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության փոխնախարար
   
   ¬Հենց սկզբից պաշտոնապես հայտարարեմ, որ քաղաքաշինության նախարարությունը եւ հանրապետության գլխավոր ճարտարապետը կազմակերպական ոչ մի կապ չունեն մրցույթի հետ:
   Իսկ ընդհանրապես պատվիրատուին մրցույթ հայտարարել հորդորողներից մեկը ես եմ եղել: Այս պարագայում միակ ճիշտ լուծումը մրցույթն էր: Ցավոք, գաղափարը լավն էր, արդյունքը` շատ տխուր, որովհետեւ ճարտարապետական մրցույթները բոլորովին այլ բովանդակություն ունեն: Դա բռնցքամարտի ռինգ չէ, որտեղ մեկը հաղթում է, մյուսը` պարտվում: Ամենաքիչը, ինչի մասին ճարտարապետները մտածում են (կամ առհասարակ չեն մտածում), մրցույթում հաղթելն է: 
   Ճարտարապետական մրցույթի նպատակը լայն հասարակայնությանը տարբեր լուծումներին, գաղափարներին եւ հնարավորություններին ծանոթացնելն է, մանավանդ ճարտարապետներն այդպիսով հնարավորություն են ստանում դուրս գալ արվեստանոցներից եւ համեմատվել միմյանց հետ` աշխարհում գոյություն ունեցող տարբեր հոսանքների համատեքստում շփվելով բնագավառի առաջընթացին: Այս տեսակետից, կարծում եմ, մրցույթը չկայացավ:
   Այսօր ակամա հիշել եմ ութերորդ դասարանում ունեցած նամակագրությունս Հովհաննես Շիրազի հետ: Իր նամակում նա գրել էր, որ մեր ազգի խնդիրները հիմնականում պայմանավորված են հայ ժողովրդի սնամեջ օտարամոլությամբ: 
   Այն ժամանակ փոքր էի, միտքը լավ չէի ըմբռնել: Հիմա այստեղ` օտարներին ծափ տալու, խոնարհվելու, այստեղ բերելու եւ, ի վերջո, արհամարհական վերաբերմունքի արժանանալու վիճակ է: Ի՞նչ ասել է` 3 օր աշխատել, որոշել եւ թողնել գնալ: Այս վերաբերմունքը ճարտարապետական հասարակության լուրջ վրդովմունքն է առաջացրել:
   Չեմ ուզում խոսել ժյուրիի (մասնագիտական կազմի) կողմից մրցութային պայմանների կոպիտ խախտումների մասին, ավելի իրազեկները կվկայեն, բայց որ տեղի ունեցածը ցավալի երեւույթ է, փաստ է: Ի՞նչ ենք մտածում անել: 
   Արդեն իսկ հանձնարարել է ճարտարապետության թանգարանի ղեկավարությանը, որպեսզի մրցույթի նյութերը ձեռք բերելու ուղղությամբ աշխատանք տանեն, որ մենք գոնե մեր միջոցներով կարողանանք ցուցադրել մրցույթի ներկայացված գործերը, թե չէ` ոչ մեկը մյուսի նախագիծը չի տեսել, ծանոթ չէ: Խորապես համոզված եմ, որ հատկապես հայ ճարտարապետները` Հայաստանում թե արտերկրում ապրող, շատ հետաքրքիր, կոնցեպտուալ առաջարկներ ներկայացրած կլինեն:
   Կարծում եմ, նման մրցույթներ անցկացնելը լուրջ ժամանակ է պահանջում: Ի վերջո, շատ կարեւոր է հասարակության մասնակցությունը, ընդ որում, ե°ւ պրոֆեսիոնալների, ե°ւ պարզ քաղաքացիների: Իսկ լավ կլիներ, որ ոչ թե ժյուրին որոշում կայացներ, այլ բնակչությունը, եւ վերջինս էլ համադրվեր պրոֆեսիոնալների տեսակետին: 
   Այս մրցույթը, իր տեսակի մեջ առաջինը լինելով, բոլոր հնարավորություններն ուներ մրցույթների անցկացման բնագծում լուրջ զարգացում ապահովելու: Հավելեմ միայն, որ Շիրազի ասած ՙսնամեջ օտարամոլության՚ փայլուն դրսեւորումներ արդեն կարելի է հանդիպել մեր թերթերում, ուր զետեղված ֆրանսիացի կամ իտալացի հեղինակների` հայ իրականության հետ ոչ մի կապ չունեցող նախագծերի վերաբերյալ հիացական խոսքեր են ասվում: 
   Եթե մեզանից մեկը այդպիսի նախագիծ աներ, կասեին` սա ի՞նչ է, դուք խեղաթյուրում եք քաղաքի ազգային դեմքն ու դիմագիծը, եւ այլն, եւ այլն: Սա սնամեջ օտարամոլության դրսեւորում չէ՞: 
   Համոզված եմ, ունենք տաղանդավոր, առաջատար, լուրջ ճարտարապետներ, որոնք Հայաստանում եղանակ են ստեղծում: 
   Ավելին` բազմաթիվ ճարտարապետների վերաբերյալ տեղեկատվական նյութերը, որ այսօր գտնվում է մի քանի հոգու ձեռքում, որոշակի փոփոխություններով հանգիստ կարելի է այլ տեղերում իրականացնել: Մինչդեռ այս պահին ոտնահարվում են հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրները: Կարծում եմ, բոլոր նախագծերը, եղած նյութը պարտադիր պիտի տպագրվեն, որ հետո մտքերի, գաղափարների յուրացման, հեղինակային իրավունքների ոտնահարման խնդիրներ չառաջանան: 
   ¬Պատվիրատուն անընդհատ հայտարարում էր, թե պատրաստվում է աշխարհի յոթերորդ հրաշալիքը բերել Երեւան...
   ¬Այս ամենի մեջ մեծ է նաեւ պատվիրատուի մեղքը: Նախ, կոպիտ խախտում է առաջին մրցանակի բացակայությունը: Եւ կամ` ինչ ասել է` ժյուրիի կազմում եղած 4-5 ճարտարապետներ որոշում են, որ 300 հոգուց առաջին մրցանակի արժանի մեկը չկա: Եթե 4-5 ճարտարապետ (իտալացի, ճապոնացի, միակ հայը` ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանն է եղել) գտնում է, որ 300 ճարտարապետ չի կարողացել խնդիրը լուծել, արդեն անհեթեթ է: Պրոֆեսիոնալ էթիկայի կոպիտ ոտնահարում է: Հարց է ծագում` ի՞նչ չափանիշեր են գործել:
   Շարունակելի
   
   Հ.Գ.- Մեզ հասած տեղեկություններով, մրցույթի արդյունքներից դժգոհ է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:


Երիտասարդական պալատը չափազանց փութկոտությամբ քանդեցին, բայց տարիներ շարունակ տեղը պարապ է մնում: Նոր սեփականատերը բազմիցս է խոսել Երիտասարդական պալատի տեղում աշխարհի 7¬րդ հրաշալիք կյանքի կոչելու մասին, բայց առայժմ ցանկությունից այն կողմ չի անցնում:
   Օրերս հեռուստաալիքները ծանուցեցին, թե տարածքում նոր համալիրի նախագծի մրցույթ է հայտարարվել: Ընդ որում, ներկայացուցչական մրցույթ, քանի որ շուրջ 300 նախագիծ է ներկայացվել հայ եւ օտար ճարտարապետների կողմից:
   Անձամբ իմ տպավորությունն այնպիսին է, թե այս անգամ էլ ձեռքի հետ, ոտքի վրա է կազմակերպվել ամեն ինչ:
   Իսկ ի՞նչ կարծիքի են մասնագետները:
   
   ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒԹԱՖՅԱՆ
   Ճարտարապետ 
   ¬Մրցույթը հայտարարող պատվիրատուն մեր հայրենակիցն է` Հայաստանի ճարտարապետների միության եւ Համաշխարհային ճարտարապետների միության հովանու ներքո: Եթե մարդը մասնակցում է մրցույթին, բնականաբար արդյունքը պիտի տեսնի: Հիմա, շուրջ 300 հոգի է մասնակցել, բայց էականը ոչ թե այն է, որ Պողոսը մասնակցեր, Պետրոսը` ոչ, այլ էականը ժյուրիի կազմի վերաբերմունքն է ընդհանրապես ճարտարապետների նկատմամբ: Ժյուրիի կազմում միակ հայը ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանն է եղել:
   Ընդհանրապես չափազանց վատ էր կազմակերպված մրցույթը: Հենց սկզբից ասեմ, որ մրցույթի նյութերը թերի էին, ինչի մասին բացատրագրում նշել եմ: Մրցույթի հիմնական պայմանն այն էր, որ նրա բոլոր նյութերը պիտի ցուցադրվեին: Բայց սա եւս շատ վատ էր կազմակերպված: Հենց հիմա էլ Մոսկվայի տանը ցուցադրվում են մրցույթի ներկայացված մի քանի նախագծեր: Երբ 300 նախագիծ է ներկայացված, առնվազն 30¬ը պիտի ցուցադրվեին: 
   Ի վերջո, նմանօրինակ մրցույթը այսքան աննկատ, հանրության, ԶԼՄ¬ների ուշադրությունից դուրս չպետք է լիներ: Այս ամենից ծածկադմփոցի հոտ է գալիս: Ի վերջո, 300 հոգի են մասնակցել, առաջին մրցանակ չկա: Այս անկազմակերպ վիճակը աշխարհի մակարդակով մեծ ռեզոնանս կտա:
   Ինչո՞ւ առաջին մրցանակ չի տրվում, ի՞նչ է, այսպիսով փողի տնտեսում է արվում: 300¬ի մեջ առաջինը չես կարողանում գտնել, ինչ է, 3000 հոգի պիտի մասնակցի, որ գտնե՞ս: Ճիշտ հասկացեք, խնդիրը հաղթել¬չհաղթելը չէ, ավելի կարեւորում եմ մրցույթի կազմակերպումը:
   Կարծում եմ, կազմակերպչական հարցերին պարզապես մատների արանքով են նայել: Կարելի էր 2 օրում մասնակիցների աշխատանքներն ամփոփող բուկլետ հրատարակել: Իսկ 300 աշխատանքը արդեն ինֆորմացիոն բազա է, մանավանդ 200¬ից ավելին աշխարհի առաջատար ճարտարապետների գործեր են: Հարց է ծագում` ո՞րն է այս անկազմակերպ վիճակի պատճառը: 
   Իմ կարծիքով, նախեւառաջ պատվիրատուն, մրցույթ հայտարարողը չգիտի իր անելիքը: Տարածքը գնել է, բայց չգիտի ի՞նչ անի: Կրակն է ընկել: Չգիտի բնակելի շե՞նք կառուցի, թե՞ հյուրանոց, առեւտրային կենտրո՞ն, թե՞ դիսնեյլենդ: 
   Ստիպված (խորհուրդ են տվել) մրցույթ է հայտարարել, ճարտարապետները բազմաթիվ գործեր են ներկայացրել, որոնց վերաբերյալ ինքը պիտի որոշում կայացնի: Բայց... 
   Ի դեպ, արդեն իսկ մրցույթի կազմակերպչական մակարդակի վերաբերյալ դժգոհություններս հայտնել եմ ՃՄ նախագահին: Այս մրցույթը պիտի լավագույնս լուսաբանվեր, բայց այդպես չեղավ: Ընդհանրապես հանրային իրազեկում տեղի չունեցավ: Գործի լրջությունը չհասկացան: Որոշներին թվում է, թե մեկ քայլով կարելի է մրցույթ հայտարարել, մեկ այլ քայլով` օլիմպիադա կազմակերպել եւ այլն: 
   Նմանօրինակ մրցույթը շաբաթներ, նվազագույնը մեկ ամիս պիտի տեւեր: Ութ օր առավոտից երեկո, 12 ժամ եթե աշխատեին, ընդամենը կծանոթանային բոլոր նախագծերին: Ոչ մեկը դա չի արել: Էլ չեմ խոսում քննարկումների մասին, բացատրությունների թարգմանությունների մասին, որոնք չեն արվել: 
   
   ՆԱՐԲԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ 
   Ճարտարապետ
   ¬Փաթեթի մեջ թերի բաներ շատ կային: Հարյուրավոր գործեր են ներկայացվել, ինչը նշանակում է` Հայաստան անունը աշխարհով մեկ շոշափվում է: Ուստի ցանկալի կլիներ, որ նշվեր նախկին շենքի, այն նախագծող ճարտարապետների մասին: Չէ՞ որ Երիտասարդական պալատը իր հետքը թողել է մեր քաղաքի վրա: Կարծում եմ, դա կօգներ օտար ճարտարապետներին, որ այլ կերպ վերաբերվեին տարածքին: 
   Մրցույթի համատեքստում մենք շփվել ենք օտար ճարտարապետների հետ, որոնք դժգոհ էին տեղեկատվության պակասից: Ողջունելին այն է, որ առաջին անգամ միջազգային մրցույթ էր կազմակերպվում, այն էլ` Ճարտարապետների միջազգային միության կողմից, բայց բացասականն այն է, որ վերջինս շատ վատ էր կազմակերպել մրցույթը: Կարծում եմ, պիտի բծախնդրորեն հետամուտ լինենք` պարզելու, թե ինչու այսպես եղավ: 
   
   ՄԵՐՈՒԺԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
   Ճարտարապետ
   ¬Տպավորություն չստեղծվի, թե դժգոհ ենք, քանի որ մեր արվեստանոցը (ՙՍտորակետ՚) չի ընտրվել: Տարեկան 7-8 մրցույթի ենք մասնակցում եւ շահելը չէ մեր նպատակը: Եւ այն, ինչ ասում ենք, շտկելու նպատակ է հետապնդում, որ հետագա մրցույթների ժամանակ նման բաներից խուսափեն:
   Մրցույթի կետերից մեկը տարածքում գոյություն ունեցող 4 հարկանի շինությունը (լողավազանը) պահպանելն էր, բայց աշխատանքների մեջ ցուցադրված գործեր կային (2¬րդ եւ 3¬րդ տեղը շահած), որոնք այս կետը հաշվի չէին առել:
   Ֆրանսիացի ճարտարապետի (2¬րդ տեղը շահած) նախագծում առկա լուծումներն ընդհանրապես հակասում են կառուցապատման սեյսմակայունության պահանջին (9 բալին դիմանալու):
   Ընդհանրապես շատ խախտումներ ենք արձանագրել, բայց հատկապես կուզենայի անդրադառնալ մրցույթի այն պայմանին, ըստ որի կազմակերպիչները պարտավորվում են արդյունքները հրապարակելուց հետո նախագծերը ցուցադրել Մոսկվայի տան ցուցասրահում, որը բաց է բոլորի համար: Ըստ իս, բոլոր գործերը պիտի ցուցադրվեին: Կարեւորն այն է, որ հասարակությունը լուրջ մասնակցություն ունենար եւ ծավալվեր իսկական քննարկում:






 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 

Comments

sarhat said…
Marianna Karapetyan "nax asem vor yes es amen icnhi het kap chunem.." )))))))

Kilem Teparak Isk Hjusisain Poghotan zhoghvurdi kamqom karutsvest??

Sarhat Petrossian Ճարտարապետական էթիկայի ու հեղինակային իրավունք ու ովա ասում մարդ որ բռնաբարելա մասնագիտությունը ինչքան կարողա մարդ որ ճարտարեպատական կերպար հասկացութույնը դարձնի "ներկիր ինքդի" ալբոմ...

Narbeh Bedrossian voghjuneli e urakanchyuri huzmunk e bayts
shat lav klini aveli knarkvi hotvatsi temayi masin ihark e yete sharunakel ek entertsel hajort togher e.

Meroujan Minassian ով Հայ ժողովուրդ այս հոդվածը մրցույթի մասին էր, խնդրում եմ քնարկել բուն հոդվածը, ոչ թե մեր քաղաքական գործիչների նման ընգնենք եւ հիշենք, ոխտ ու պորտը ովա ըեղել?? ինչա արել??? ինչովա արել......

Marianna Karapetyan bayc icnh kareliya hodvaci masin asel ??? Voch mi norutyun chi asvum. Imast chuni inchpes misht hretorakan harcer araj berel u qnnadatelu tramadrutyun@ sharunakel yete kareliya konstruktiv arajarkner anel, karciq haytnel bun chartarapetutyan veraberyal, orinakner berel, ev paster pahanjel.

Heghine Berkowitsch-Grigoryan hamamit em
sarhat said…
Sarhat Petrossian Հետաքրքիր է... ողջունում եմ որ ինչ որ մարդիկ խնդիրների բուն էության մեջ խորանալու ցանկություն ունեն շատ շատ ուրախ եմ մանավանդ եթե դրա հիմխում դրված է ոչ թե անձնական շահ կամ ամբիցիա այլեւ իրական քաղաքացիական դիրքորոշում։
իստ հիմա ասեմ իմ անձնական դիրքորոշումը։ նախ քաղաքաշինության նախարարությունը ի պաշտոնե հանդիսանում է մրցութին աջակցող։ եւ գլխավոր ճարտարապետը ստում է։ ու չնայած գտնում եմ ինքն էլ իրա պաշտոնն էլ դատարկություն են ինքը խոսում է որպես մասնակից։
անարդարության եւ հեղինակային իրավունքների մասին կարող ես ասել որ ես չեմ տեսնում ինչն է խախտում մարդիկ գտել են որ ոչ մի նախագիծ չի հաղթել։ ոչ մի նախագիծ չեն գտել կառուցման արժանի։ ինչ վատ բան կա։ ով է ասել որ դա սխալ է։ եթե այսօրվա երեւանում մի հատ նորմալ կառուցված շենք չենք կարող ցույց տալ ինձ որ արժանանա գոնե ճարտարապետների 70 տոկոսի դրական գնահատականին ինչու եք ուզում որ դրանց մեջ ընտրվեր նախագիծը։
իսկ անարդարության համար թող ասի ինքը որ կյանքում մատիտ չբռնելով կարողա հանդիսանա հյուսիսային պողոտայի բոլոր շենքենր հեղինակ...
թող ինքը ասի ինչպես է բռնաբարել մասնագիտությունը այնքան որ հենց ինքներտ մերուժան եւ նարբէ թերագնահտելով ձեր մասնագիտությունը ինչ որ տնտեսագետների դատին եք ներկայացնում ձեր ճարտարապետական գաղափարները։ այդ ամենի մեղավորը ով մեր բոլորիս հոգում տեղ գտած ամենավեհ բաներից մեկը՝ ճարտարապետությունը որպես մասնագիտություն դարձրելա ոչինչ։
ու իրա միակ արժանիքը որ ինքը ունի՝ հանուն իրա գաղափարի ամեն ինչ անել այս անգամ իրա դեմ ա դուս եկել...

կներեք որ էսքան երկար գրեցի ուղղակի նույնը ես ասում է լեւոնի մասին՝ որի դեմ էիք բոլորտ։ մեղքեր նման մեծ մեղքեր գործած մարդիկ արդարության մասին երբ խոսում են արժեզրկում են արդարությունը որպես հասարակական երեւույթ... լավ մնացեք ու կարդացեք իմ վերջին տաս օրերի status-ները այնտեղ ամեին ինչ կա ի պատասխան "մրցությի մասին ոչ հուզական քննարկումների"...

Ani Veranyan Sarhat, isk mer tenderner@..... ????

Sarhat Petrossian Անի ջան... ոնց էի մոռացել։ էն մարդը որ փոշիացնումա պետական գումարները էն մարդը որ պետական փողերով որոշումա ով ինչ եւ որտեղ գծի խոսումա անարդարությոնից։ ես հասկանում եմ որ շատերն են կարդում իմ գրածները ուղղակի ինչ ինչ պատճառներով այնտեղ չեն գրում իրենց կարծիքը (չնայած ես ասում եմ ամեն տեղ այդ մասին) կարող են կարդան նարեկական հրեթական "տենդերը"։

այս անգամ արդեն իմ բլոգում չեք գրում։ այս անգամ ՄԻ ՎԱԽեՑեՔ ու հայտնեք ձեր կարծիքը։ մի մտածեք որ այն հետո ձեր դեմ դուրս կգա։ շուռին մի անգամ ասում էի մեր ճարտարապետությանը ամենաշահը ազնվությունա պետք։ այ սրա մասին էի ասում։
sarhat said…
Meroujan Minassian գիտեք ինչ կա ես վերո նշված շատ կետերի հետ համաձայն եմ եւ կարողեմ ինձ թույլ տալ եւ ասել որ իմ մասնագիտական կառիեռայում մի քանի անգամ շահել եմ մրցույթներ , բայց երբ տեսնումես որ 274 աշխատանք գնահատվում են 3 օրում ուտուշ խմուշի պայմաներում, անկեղց ասաց քեզ վիրաորված ես զգում, իմիջայլոց պետք է նշեմ որ մեր նախագիծը մինչ երկրորդ փուլ հասելա, բայց կան նախագծեր մեզանից էլ ավելի լավ որ առաջի փուլնել չեն անցել, ու եթե այսօր մեկը խոսումա դրա մասին դա ինձ համար ողջյունելիա, իսկ ինչ վերաբերվումա մեր մասնագիտության փոշիացմանը ես դա մեկ անձի չեմ վերագրի դա համակարգի արդյունք է դա ինչ որտեղ իմ մեղքն է որ համալսարանում մի անկապ ուսանողի 3 եմ նշանակում որ ինքը դուրս չմնա եւ այլն.................. կարողեմ մինչեւ առաոտ գրել բայց հաջորդ օրը պիտի գնամ այս երկրից քանի որ մենք ինքնա քնադատման ունակությունը դեռ չունենք ցաոք:

Sarhat Petrossian մերուժ ես կարող եմ պատասխանել բոլոր քո նշածներին մեկ մեկ... բայց կարծում եմ որ ճիշտ չի։ նարեկացուները քմծիծաողով կկարդան այս ամենը ու հետո կվայելեն մեր քննարկումը։ կվայելեն քանի որ դրանք նման կերպ քննարկումներ անում են միյանց ոչնչացնելու նպահակով իսկ գոնե ես քննարկում եմ մեզ ուժեղացնելու համար... ուղղակի մի անգամ էլ եմ ազնվության կոչ անում ու ես ինքս խոստանում եմ այդ ամենին անդրադառնալ իմ բլոգում որի էն հազվագյուտ ընթերցողներից ես որ անկեղծորան ասում եմ որ կարդում ես...

David Issaian yerek mer mot entrutian ore nerka gtnevoghnerit meke im mot er ke zarmanas te ke khndas che gitem bayts lesel kuzi te inch vochi en entrutiun katare
sarhat said…
Zaruhi Amiraghyan tkhur a es amen inchy vor kardum es vortev chartarapetneri mec masy arnvazn shatery haytnvel en verjin tarinerin es animastutyan arjev, baic sksum en djgohel u irar inch vor banerum meghadrel en jamanak erb vor andznakan shahern en votnaharvum, u chisht a asum meroojy amen inch sksvum a henc institutic, nuyn otarneri handep zijoghakan verabermunky, nuyn amen meky vermaky ira koghm kashely...Tkhur a vor menk mer yndhanur shahy misht aveli erkrordakan enk hamarum, baic dra hamar el ardyunkum unenk en inch vor amen mrcuyti u tenderi jamanak mez viravorum a

Ani Veranyan Merouj jan,,et vorteghic eq imanum,,ov minchev vor pul a hasel...? es ughghaki hetaqrqrqutyan hamar......:)

Marian Ayvazyan chishtn asac es xorapes tqac unem es chxchim baneri vra qani vor inc aveli verem dasum es amen inchic, ev naxagicnel
arel em @ndanrapes urish patcharnerov ev hasel em npatakis. arachi hertin im kaifi hamar vor@ kyanqis imastna;)
bayc mi bani het hech hamadzayn chem ete paymanneri mech grvaca vor linelu e 3 tex uremn bari exeq exac chexacic @ntrel 3 tex, vonc kareli e asel 1 texi hamar vochmi arzani naxagic chka ev ove asel vor arachi tex@ gravox naxagicx@ petqa karucvi! iravunq chunein da viravorakan e!