EASA 2010 at Manchester


Եվրոպայի ուսանող ճարտարապետներ համագումարի  2010 թվականի ամառային  հավաքը (EASA Summer Camp) տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքումª հուլիսի 31-ից oգոստոս 14-ը:

Հայաստանին հատկացված է 4 տեղ: Յուրաքանչյուր մասնակից պետք է վճարի 115 եվրո մասնակցության համար, որը ծածկելու է բնակության եւ սննդի ծախսերը: Ճանապարհածախսը եւ վիզայի գումարները ներառված չեն եւ հոգում են մասնակիցները: Այս տարվա թեման էª ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ (Identity): Մասնակիցները թեմային եւ հավաքի այլ մանրամասներին կարող են ծանոթանալ www.easauk.net համացանցում գտնող կայքից:

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հետեւյալ նախընտրությամբ. 
  • ներկայացնեն լավագույն անգլերեն հոդվածը “Identity” թեմայով,  մասնակցած լինել EASA-ի կողմից հայտարարված ցանկացած մրցույթին,
  • լինեն ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներ,
  • լինեն բակալավրիատուրայի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ մագիստրատուրայի 5-րդ կուրսի ուսանողներ, կամ ասպիրանտ,
  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,
  • մասնակցեն EASA-ի միջոցառումներին առաջին անգամվա համար,
  • տիրապետեն անգլերեն լեզվին բանավոր հաղորդակցական մակարդակում,
  • պատրաստ լինեն շփման եւ համատեղ աշխատելու տարբեր սեմինարներում:

Մասնակցության հայտ պետք է ներկայացնել սկսած սույն թվականի մարտի 9-ի ժամը 09:00-ից մինչեւ մարտի 29-ի ժամը 24:00-ը: Այն նամակները որոնք կուշանան կամ կստացվեն ավելի վաղ չեն ընդունվելու:

Մասնակցության հայտ պետք է ուղարկելով նամակ easa.armenia@gmail.com հասցեին նշելով Ձեր տվյլները (անունը, ազգանունը, խմբի համարը, հեռախոսի համարը,  էլեկտրոնային փոստի հասցե) եւ կից անգլերենով մեկ էջը չգերազանցող հոդված:

Այն մասնակիցները որոնք կհամապատասխանեն վերոնշյալ պահանջներին կհամարվեն մասնակիցներ, որոնց կտրամադրվեն մնացած փաստաթղթերը:
Անհրաժեշտ թվով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ճարտարապետության ուսանողներ չլինելու դեպքում հնարավորություն կտրվի նաեւ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձանց եւ այլ մասնագիտության ուասնողներին մասնակցելու:



 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 
Post a Comment