Նամակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

 եթե ցանկանում եք կարող եք միանալ...


Նորին Սուրբ Օծություն Տ.Տ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

պատճենըª ՀՀ Վարչապետ
պրն. Տիգրան Սարգսյանին


ք. Երեւան
01 մարտ 2010թ.

Վեհափա’ռ Տեր

Ցավով իմացանք, որ ՀՀ Կառավարությունը, սույն թվականի փետրվարի 25-ին, որոշում է ընդունել` Երեւանի Աբովյան փողոց 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ՙՄոսկվա կինոթատրոն՚ ՍՊԸ-ին պատկանող ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար:

Արժեւորելով հանդերձ հայ առաքելական եկեղեցու արդի դերակատարությունը անկախ Հայաստանի Հանրապետության շենացման գործում, ինչպես նաեւ գիտակցելով, որ քաղաքային տարածքների պատմականորեն ձեւավորված, ապա խեղաթյուրված միջավայրերը պետք է վերականգնվեն ու վերաիմաստավորվեն, բայցեւ այնպես գտնում ենք, որ այս նախաձեռնությունը տեղին չէ:
ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը (ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյան եւ Թելման Գեւորգյան) հիրավի հանդիսանում է Երեւան քաղաքի խորհրդային ուշ շրջանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ցավոք սրտի ըստ արժանվույն չի կիրառվել եւ խնմավել: Այն մեր քաղաքի հազվադեպ կառույցներից է, որն ունի բարձրարժեք ճարտարապետական լուծումներ ու լավագույնս ներգծված է մեր քաղաքին:

Վեհափա’ռ Տեր
Մեծագույն հարգանքով առ Հայ Առաքելական եկեղեցաշինական մեծարժեք գործունեության, գտնում ենք, որ, հատկապես այս դեպքում, սխալ է կրկնել խորհրդային անհավատ իշխանության հակապատմական սխալը եւ մշակութային մեկ այլ արժեքի հաշվին ստեղծել մեկ ուրիշը:
Մենք` ներքոստորագրողներս, մեծագույն հավատով առ Աստված եւ հարգանքով առ Ձեզ` լիահույս ենք, որ մեծահոգաբար կհրաժարվեք այս նախաձեռնությունից` ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի:

Հարգանքներով,






 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 
2 comments