Փրկենք կ/թ Մոսկվան


 Հարգելիներ կարող եք կարդալ կից նամակը որ ուղարկվելու է Կաթողիկոսին ու Վարչապետին։
Ցանկության դեպքում կարող եք միանալ...


___________________________________________________________________
 

Նորին Սուրբ Օծություն Տ.Տ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ք. Երեւան
08 մարտ 2010թ.

Վեհափա’ռ Տեր,

Տեղեկացանք, որ ՀՀ Կառավարությունը, սույն թվականի փետրվարի 25-ին, որոշում է ընդունել` Երեւանի Աբովյան փողոց 18 հասցեում գտնվող ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար:
Արժեւորելով հայ առաքելական եկեղեցու արդի դերակատարությունը անկախ Հայաստանի Հանրապետության շենացման գործում, ինչպես նաեւ գիտակցելով, որ քաղաքային տարածքների պատմականորեն ձեւավորված, ապա խեղաթյուրված միջավայրերը պետք է վերականգնվեն ու վերաիմաստավորվեն, գտնում ենք, որ այս նախաձեռնությունը տեղին չէ:
Նախեւառաջ գտնում ենք, որ, հատկապես այս դեպքում, անթույլատրելի է կրկնել խորհրդային անհավատ իշխանության հակապատմական սխալը եւ մշակութային մեկ արժեքի հաշվին ստեղծել մեկ ուրիշը: 
ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը (ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյան եւ Թելման Գեւորգյան) հիրավի հանդիսանում է Երեւան քաղաքի արդի ճարտարապետության լավագույն կառույցներից մեկը, որը ցավոք սրտի ըստ արժանվույն չի կիրառվել եւ խնմավել: Այն մեր քաղաքի սակավաթիվ այն կառույցներից է, որն ունի բարձրարժեք ճարտարապետական լուծումներ ու լավագույնս ներգծված է մեր քաղաքին: Լինելով Երեւան քաղաքի միակ բացօթյա դահլիճը, այն միշտ էլ հանդիսացել է երեւանցիների սիրված մշակութային վայրերից մեկը, որի լավագույն օրինակն է նախորդ տարի տեղի ունեցած ՙԲաց երաժշտական փառատոնը՚:
Գտնում ենք, որ քաղաքային մշակույթի կարեւոր մաս կազմող նմանատիպ միջավայրերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության լայն շրջանակների տեսակետները հասարակական քննարկումների միջոցովª  բացառելու կամ նվազագույնին հասցնելու հնարավոր սխալները:

Վեհափա’ռ Տեր,
Մենք` ներքոստորագրողներս, մեծագույն հավատով առ Աստված եւ հարգանքով առ հայոց եկեղեցի` լիահույս ենք, որ մեծահոգաբար կհրաժարվեք այս նախաձեռնությունից` ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի:

Հարգանքներով,



_________________________________________________________________________




ՀՀ Վարչապետ
պրն. Տիգրան Սարգսյանին

ք. Երեւան
08 մարտ 2010թ.

Հարգելի պարոն Սարգսյան,

Տեղեկացանք, որ ՀՀ Կառավարությունը, սույն թվականի փետրվարի 25-ին, որոշում է ընդունել` Երեւանի Աբովյան փողոց 18 հասցեում գտնվող ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար:
Արժեւորելով հայ առաքելական եկեղեցու արդի դերակատարությունը անկախ Հայաստանի Հանրապետության շենացման գործում, ինչպես նաեւ գիտակցելով, որ քաղաքային տարածքների պատմականորեն ձեւավորված, ապա խեղաթյուրված միջավայրերը պետք է վերականգնվեն ու վերաիմաստավորվեն, գտնում ենք, որ այս նախաձեռնությունը տեղին չէ:
Նախեւառաջ գտնում ենք, որ, հատկապես այս դեպքում, անթույլատրելի է կրկնել խորհրդային անհավատ իշխանության հակապատմական սխալը եւ մշակութային մեկ արժեքի հաշվին ստեղծել մեկ ուրիշը: 
ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը (ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյան եւ Թելման Գեւորգյան) հիրավի հանդիսանում է Երեւան քաղաքի արդի ճարտարապետության լավագույն կառույցներից մեկը, որը ցավոք սրտի ըստ արժանվույն չի կիրառվել եւ խնմավել: Այն մեր քաղաքի այն սակավաթիվ կառույցներից է, որն ունի բարձրարժեք ճարտարապետական լուծումներ ու լավագույնս ներգծված է մեր քաղաքին: Լինելով Երեւան քաղաքի միակ բացօթյա դահլիճը, այն միշտ էլ հանդիսացել է երեւանցիների սիրված մշակութային վայրերից մեկը, որի լավագույն օրինակն է նախորդ տարի տեղի ունեցած ՙԲաց երաժշտական փառատոնը՚:
Գտնում ենք, որ նմանատիպ քաղաքային մշակույթի կարեւոր մաս կազմող միջավայրերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության լայն շրջանակների տեսակետները հասարակական քննարկումների միջոցովª  բացառելու կամ նվազագույնին հասցնելու հնարավոր սխալները:
Նույնաբովանդակ նամակով դիմել ենք նաև Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մեծագույն հավատով առ Աստված եւ հարգանքով առ հայոց եկեղեցի, հայցելով իր հայրապետական աջակցությունը կասեցնելու համար այս նախաձեռնությունը:
Ելնելով այս ամենից, մենք` ներքոստորագրողներս, լիահույս ենք, որ Մայր Աթոռը եւ ՀՀ Կառավարությունը կհրաժարվեն այս նախաձեռնությունից` ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի:

Հարգանքներով,



_________________________________________________________________________________



 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 
Post a Comment