միակ ճարտարապետական դպրոցը Հայաստանում




Հայաստանը մեկն է այն հազվադեպ երկրներից որտեղ գոյություն ունի միայն մեկ ճարտարապետական դպրոց։ Համեմատելով նման բնակչությամբ երկրների հետ (Լատվիա, Ալբանին, Մոլդովա) Հայաստանը միակն է որ ունի միայն մեկ ճարտարապետական դպրոց։ Դա ունի իր թե դրական թե բացասական ազդեցությունը ճարտարապետական կրթության վրա։ Դրական ազդեցության ամենակարեւոր բաղադրիչն է այն, որ միակ ճարտարապետական դպրոցը լինելով այն հնարավորություն է տալիս մեկ տեղում կենտրոնացնել ճարտարապետական հանրության ուժերը եւ կրթական պրոցեսը դարձնել էլ ավելի ամբողջական։ Լինելով միակը այն հնարավորություն է տալիս ճարտարապետական հանրությանը անկախ մասնագիտական մոտեցումներից եւ ուղղվածություններից համալսարանը օգտագործել որպես հարթակ մեկտեղելու ու քննարկելու ճարտարապետությունը եւ քաղաքաշինությունը։ Բնականաբար այս համատեղումը երբեմն միավորելու զատ նաեւ կատարում է կազմալուծող ազդեցություն եւ որոշ հարցերում դպրոցը դարձնում է է ավելի պահպանողական եւ այնտեղ գերիշխող գաղափարները կարող են դառնալ անքննարկելի որն իր հերթին սահմանափակելու է նոր գաղափարների եւ մոտեցումների գոյության իրավունքը եւ քննումը։


 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 
1 comment