Փոփոխության ժամանակը...


Մոտ մեկ տարի առաջ սկսեցի գրել իմ ՚նեոարկլաբ՚ բլոգում այն ունեցել է մոտ 3000 այցելու այդքան ժամանակահատվածում։ Չնայած նրան որ այն լուրջ բլոգների հետ համեմատելիս այնքան էլ շատ չի սակայն եթե հաշվի առնենք որ ես միայն ճարտարապետական գրառումներ եմ կատարել ապա այն հավանաբար ավելի լավ արդյունքի է հասել։

Իմ առաջին մի քանի գրառումների ընթացքում փորձում է ամփոփիչ ներկայացնել քաղաքաշինության ոլորտի խնդիրները որն ինձ հնարավորություն տվեց մատնանշել նաեւ թե ինչ կարգի գործողություններ են անհրաժեշտ մի շարք խնդիրների լուծման համար։ Չնայած նրան որ ցանկացած դեպքում ամառային դահլիճի վերաբերյալ ծավալվելու էր ինչ որ գործնթացներ քանդելու նախաձեռնության տարածման հետ սակայն խնդիրների բանաձեւված լինելու պատճառով ավելի հեշտ էր այդ գործընթացներում դիրքորոշման հստակ պահպանումը։

Ամառային դահլիճը իր կես հաղթանակով բավականին ուսանելի եղավ եւ հիմա հետահայաց նայելիս նկատում եմ որ նրա հաջողության գրավականը բազմաթիվ անգամներ քննարկված ճարտարապետական հանրույթի կոնսոլիդացումն էր եւ այն կարծում եմ ապագայում կարող է կիրառալի կրկին լինել կարեւոր խնդիրների լուծման համար։

Ամառայինի արդյունքներին նպաստած երկրորդ խնդիրը դա պետական համակարգի բացվածությունն էր որի մասին նույնպես խոսվել է նախկինում։ Այն ավելի ուշ քննարկումների ժամանակ անսպասելի կերպով իմ ավագ կոլեգաներից մեկի կողից կոչվեց ՚դաշտի թափանցիկացում՚։ Սա եւս կարծում եմ կարելի է դիտարկել որպես ամբողջական պատկերացում տվող արտահայտություն ու ապագայում կարծում եմ անդարդառնալու ցանկություն կլինի։

Հետաքրքիր էր ֆորմատը որում այդ արտահայտությունը տեղի ունեցավ։ Հոկտեմբերի վերջին Առավոտ թերթում հրապարակված իմ հոդվածի ՙՎենետիկ բիենալեն մենաշնորհ՚ (որն ի դեպ իմ էջում երկրորդ ամենաշատ ընթերցված գրառումն է) ՚քննման՚ համար մեր ճարտարապետական դպրոցում հանձնաժողով ստեղծվեց որի շրջանակում ծավալված քննարկումը շատ բուռն ու հետաքրքիր անցավ։ Այնտեղ ներկայացված էին իմ մի քանի ավագ գործընկերները ովքեր դասավանդել էին ինձ եւ քննարկումը ինձ հուշեց մի խնդրի բարձրաձայնման մասին որին նախապես չէի անդարադարձել. այն է սերնդափոխության։

Սերանդափոխության ընդունված վարամբարձ խոսքեր չեմ ուզում ասել։ Քաղաքաշինության ոլորտը որն կարծես թե արտաքուստ շատ բաց է եւ հնարավորություն է տալիս ցանկացած խաղացողի մուտք գործել եւ ունենալ իր դերակատարությունը եւ ես մի քանի անգամ այդ մասին ասել եմ (մասնավորապես մի խումբ ԱՄՆի լավագույն համալսարաններում սովորող երիտասարդների  այդ հիմնավորմամբ կոչ էի անում որպեսզի վերադառնան Հայաստան) որ մեր երկրում դաշտի չկայացվածության պայմաններում բազմաթիվ ազատ տարածություններ կան որոնք հնարավորություն են տալիս հեշտությամբ իրացնել դրանք։ Սակայն եթե խնդիրը կայանում է նրանում որ եթե քո խնդիրը պարզ երկնքի տակ տեղ գրավելն է դա քեզ տրված է։ Իսկ եթե ցանկանում եմ ես ավելին ապա կամ պետք է նպատակադրված սերտաճես իշխանական կառուցվածքներին կամ էլ ուղղակի համբերատար սպասել է պետք։

Եթե դաշտի ռեալ հատվածում փոփոխության մասին է խոսքը այդտեղ արդեն սկսում է իսկական հակազդեցությունը։ Դա վերջին անգամ զգացի Բիենալեի քննարկման ժամանակ։ Երբ բոլորը ընդունում են թե ինչ ես գրել բայց գտնում են որ չի կարելի գրել...

Ճարտարապետության ոլորտում (արտաքուստ կարող եմ ասել նաեւ մեր կյանքի այլ ոլորտներում) մի խումբ մարդիկ ներկայացված են բոլոր ճարտարապետական միավորներում (համալսարան, ճարտարապետների միություն, բազմաթիվ այլ խորհուրդներում ու հանձնաժողովներում) որոշում են առկա քաղաքականությունը: Այդ մարդկանց ՚ակտիվ՚ մասը նախագծում է գրեթե բոլոր խոշոր պետական ու մասնավոր կառույցները, իսկ ՚պասիվ՚ մասը կատարում գիտահետազոտական ու օրենսդրական հիմնական աշխատանքը։ Նրանք ներկայացված են ու ունեն էական ազդեցություն պետական կառավարման համակարգի ոլորտային զարգացման գործում։ Բնականաբար իրենք ներկայացնում են ճարտարապետական հանրույթի լավագույն հատվածը հանձինս իրենց անցած ճանապարհի։
Այս ամենի տրամաբանական շարունակությունը պետք է որ լիներ նոր լծակներ ստեղծումը դաշտի ամբողջական վերահսկողության համար։ Նոր օրենքների ու խորհուրդների ստեղծումը դրա լավագույն ձեւերից մեկը կարող է լինել։ Գործընթացներ որոնց համար թե նախկնում թե այսօր հենց իրենք կոչված են միակ շոշափելի հնարավորություն ունեցողն են։

Այս ամենը պրոյեկտեմ իրական մի օրինակի վրա։ Մի շարք իմ կողմից շատ հարգված ավագ  գործընկերներ անցյալ տարի սկսեցին աշխատել ճարտարապետության մասին օրենքի նախագծի վրա։ Չքննելով թե ով է առաջինը այդ գաղափարը տվել եւ ինչ նպատակով, սակայն օրենքի անհրաժեշտությունը հիմնավորվում է ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծման ցանկությամբ՝ լիցենազավրումից մինչեւ միության դերի բարձրացում, հանրային քննարկումներից մինչեւ շատ ու շատ ուրիշ խնդիրներ։

Իրականում Հայաստանում այս ոլորտի համար կա քաղաքաշինության մասին օրենք որը բնականաբար ունի թերի կողմեր սակայն այն տալիս է հսկայական հնարավորություններ լուծելու բազմաթիվ խնդիրներ` նույն հանրային քննարկումների եւ այլ նմանատիպ պրոցեսների համար։ Նույն ճարտարապետները միմյանց նկատմամբ հանրային կամ մասնագտիտական քննարկումներին ոչ միայն միմյանց չեն ընդդիմանում այլեւ մասնագիտական համերաշխության սկզբունքից ելնելով չեն քննադատում։ Վերջերս Հայաստանում քաղաքաշինական նախագծեր իրականացնող ընկերություններից մեկը հայտարարություն էր տպել հասարակական քննարկում անցկացնելու մասին Սեւանում կատարված ինչ որ նախագծի համար որի բուն տեքստում նշված էր թվականը եւ անցկացման վայրը իսկ ժամը նշված չէր։

Այսինքն հենց իրենք ճարտարապետները այս ամենին այնքան անլուրջ են վերաբերում։ Մեկ այլ շատ կարեւոր նկատառում։ Հայաստանում քաղաքաշինության ողջ ոլորտը նախագծում է 1989  թվականի ՍնԻՊի հիման վրա որն բնականբար որեւէ իրավական ուժ չունի։ Արդեն քսան տարի է պետությունը հսկայական գումարներ է ծախսում քաղաքաշինական նախագծերի մշակման համար չունենալով հստակ չափորորշիչներ այդ ամենի համար։ Իսկ այդ ամենի մեղավորները դեռեւս ունեն բարձր պետական պաշտոններ ու քանի որ ՚զգում՚ են ինչքան ծանր վիճակ է իրենց ոլորտում հեղինակում են նոր օրենքներ։ Առնվազն ինձ համար ժպիտ է առաջացնում այս ամենը։

Այսպես կարելի է երկար գրել։ Զայրանալ ու զայրացնել կամ կարելի է ուղղակի հարմարվել մասնավոր զրույցներում քննադատել ու ՚կեղտոտ լվացքը տնից չհանել՚ ու մնա լավ ՚մեր՚ տղան։ Բայց կարծում եմ որ եմ նախընտրում եմ լինել առաջինն ու փորձել փոխել այն ինչ ուտում եմ է մեզ ներսից հատկապես որ երկրում գոնե քաղաքականա մակարդակով տեսնում ենք որ բոլորովին նոր իրավիճակ է հասունանում ու երկրի կարծես թե անցնում է ռեալ բարեփոխման։ Ելնելով այդ ամենից հայտարարում եմ՝ Հայաստանի անկախությունից հետո քաղաքաշինության ոլորտի կայացման եւ զարգացման համար պատասխանատու մարդիկ (անկախ նախկինում զբաղեցրած եւ ներկա դիրքից) վիժեցրել են դրա համար անհրաժեշտ բոլոր գործընթացները եւ պետք է քաջություն գտնեն իրենց տեղը զիջել իրական բարեփոխումների պատրաստ մասնգետներին։

Հարգանքով,
Սարհատ Պետրոսյան



Հ.Գ.-Խնդրում եմ հղումներ անելիս կամ էլ ՚մեղավորներին՚ տեքստը հրամցնելիս այն ներկայացնել ամբողջական։
 
 
 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 
Post a Comment