Պարտադիր մտորումներ

Մոտ հինգ ամիս ԱՄՆ-ում անցկացնելու ընթացքում դժվար էր նախապես որոշված լռությունս պահպանել երբ Երեւանում գլխավոր ճարտարապետ էր փոխվում ու կառավարության շենքի գլխին պոպոզակ էր բուսնում։ Ամեն դեպքում առաջին անգամվա համար կիսվում են իմ ամերիկյան փորձառությամբ։

Շատերի, այդ թվում եւ ես, ժպիտով էինք վերաբերում Կանզաս գնալուս։ Սակայն շատ կարճ ժամանակ չանցած պարզվեց որ ԱՄՆ-ի 103-րդ բուհի եւ ԱՄՆ-ի 35-րդ ճարտարապետական դպրոցն է (ըստ USNews Report-ի որը համարվում է ամենահեղիանակավորներից մեկը), որի հատկապես ճարտարապետական ճարտարագիտություն բաժինը բավականին բարձր կարգի կրթություն են մատուցում։

Մի քանի ստանդարտ ամերիկյան բացահայտումներ, որոնց մասին նախկինում էլ գիտեի ուղղակի այս անգամ արդեն մաշկիս գրա զգացի, կարելի նշել որոնք կտանեն ինձ դեպի ավելի ընդհանրական գնահատականներ տալուն։ Այն որ բացառիկ դեպքերում եւ բացառիկ անձինք են միայն ներկայացնում ոչ ամերիկյան ճարտարապետական ու քաղաքաշինական օրինակներ, որը նախ եւ առաջ գալիս է երկրի հսկայական չափերից, ապա նաեւ հասարակության ազգայնակենտրոն լինելուց (ազգային ասելով ի նկատի ունեմ իրենց ազգային համապետական)։ Նաեւ ամեն ինչի հիմքում կոմերցիոն-մրցակցային գործընըթացներն են, որտեղ եթե ինչ որ բան չի արվում գումար աշխատելու համար (ինչը լավագույնս ստացվում է ամեն ինչից ու ամեն կերպ), ապա  այն արվում է մյուս համայնքի, կամ շրջանի կամ նահանգի հետ մրցելու համար։ Այսինքն այն ամեն ինչը դարձնում է շատ մրցակցային ու դրանով ստեղծելով առաջխաղացման մեծ ցանկություն։

Իմ գնատականները առհասարական բուհական համակարգին ու հատկապես ճարտարապետական կրթությանը մի քիչ տարբերվում են իմ հայ մյուս գործընկերներից, քանի որ իմ կարծիքով Հայաստանում մեր կողմից տրամադրվող ճարտարապետական կրթության եմ ամերիկյանի մեջ չկա շատ մեծ տարբերություն։ Դա նախ եւ առաջ մեր ճարտարապետական կրթության լավ որակի եւ լավ ավանդույթների մասին է խոսում, ապա նաեւ իմ անմիջական շրջապատի բավականին տեղակացվածության եւ բաց մտածողության արդյունք է։ Մի պատկերավոր օրինակ, որը նաեւ բերելով իմ այնտեղի մի քանի գործընկերների համար մի քիչ վիրավորվեցին։ Մեր Երեւանի ճարտարապետական կրթությունը տարբերվում է Կանզասի ճարտարապետական կրթությունից ճիշտ այնքանով ինչքանով Կանզասի ճարտարապետական դպրոցը տարբերվում է Հարվարդից կամ MIT-ից։ Այսինքն իրականում խոսքը գնում է հսկայական հնարավորությունների ու որակյալ դասախոսական կազմի (նախկինի ածանցյալը) մեծ տատանման մասին։

Նաեւ շատ կարեւոր է ուսանողների ընտրության համար դաշտ հանդիսացող հսկայական բազմության մասին։ Եթե մենք ապահովում ենք երեք միլիոն մարդու լավագույն ապագա ճարտարապետներին կրթությամբ, Կանզասում այդ թիվը հասնում է մոտ 15 միլիոնի (Կանզաս եւ Միսուրի նահանգները միասին), ապա լավագույն դպրոցներում խոսքը գնում է յուրաքանչյուրին բաժին ընկնող մոտ կես միլիարդ բնակչության մասին։ Ու ամենակարեւորը այն է որ լավագույնները վերադառնում են Կանզասի նման տեղեր կրճատելու համար այդ տարբերությունը, սակայն Հայաստանի նման դեպքերում վերջին 15 տարիներին դրսում կրթություն ստացած որեւէ անձնավորություն դեռ չի վերադարձել Հայաստան ու սկսել դասավանդել։

Այսինքն այս մասով մենք ունեն ռեսուրսներ որոնք կարելի են օգտագործել։ Եվ սա այն դեպքում որ միշտ չէ որ այդ մարդիկ չեն վերադառնում ու չեն դասավանդում քանի որ համալսարանը չի կարող վճարել իրենց, այլ ավելի հաճախ համալսարանում առկա մթնոլորտը ու իշխող ներքին անհանդուրժողականությունը։ Սա այն մասն է որ բոլոր իրենց բաց մտածող մարդ համարողները պիտի պայքարեն ոչ միայն իրենց համար դաշտ ստեղծելու, այլեւ համընդհանուր դաշտ ստեղծելու համար։ Այն կարող է շատ ավելի մրցունակ ու հարպուրիչ դարձնել մեր կրթությունը։ Բնականաբար այն մեկ օրում կատարվող բան չէ, սակայն համընդհանուր ցանկության դեպքում ու ընդդեմ առկա կարգերի աշխատելու արդյունքում այն հնարավոր է եւ իրագործելի։ Այսօր կան մի քանի բուհեր որտեղ կան նման մինի միջավայրեր որտեղ իրականացվում է էականորեն տարբերակված կրթական գործընթացներ։

Սրանից բխում է նաեւ այն որ եթե բուհերին տրվի ազատություն եւ հենց դասախոսական կազմը ունենա բազմաթիվ որոշումներ ընդունելու իրավունք, ապա այն կարող է հենց նախադեպ դառնա նման մթնոլորտի համար։ Բնականաբար այն պետք է ունենա քաղաքական նախապայման, քանի որ ազատ մտածող դասախոսական կազմը պատուհաս կարող է դառնել քաղաքական համակարգի համար, քանի որ այն տարածելու է միայն եւ միայն ազատ մտածողություն ու սերմանելու է ազատ մտածող ուսանողություն։ Այն ունի իր ռիսկերը, օրինակ շատերը կարող են զրկվել դասախոսելու հնարավորությունից (օրինակ՝ ես), սակայն այն իր հերթին ստիպելու է նոր միջակադեմիական հարաբերություններ եւ նման խնդիրները ստանալու են իրենց երբեմն ուշացած բայց ավելի արժեքավոր ու հիմնավոր լուծումը։

Սա այլընտրանք չունի, ուղղակի քաղաքական որոշման եւ քաղաքացիական դիրքորոշման, ավելի ընդհանուր ժամանակի, խնդիր է։ Կարծում եմ դրան էլ ավելի մոտիկ լինելու մասին է խոսում վերջին տարիներին մի քանի քաղաքացիական շարժումների արդյունավետությունը։

Ընդհանուր խնդիրների մի մասի լուծման համար հաջորդ կարեւորություն ներկայացնող խնդիրը դա լեզվի խնդիրն է։ Կարծում եմ արդեն ժամանակն է որ մենք բոլորս որոշենք թե որ մշակութային դաշտին ենք մենք ուզում հարել, որը ենթադրում է նաեւ այդ նույն տեղեկատվական դաշտին ենթարկվելու ռազմավարական որոշումը (այն կարող է լինել նաեւ բազմակողմանի) որի արդյունքում հենց նշված լեզվի դասավանդման վրա հատկապես պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել։ Դրա պատասխանը ես ինքս էլ չունեմ, եւ չեմ էլ հավակնում տալ, սակայն ակնառու է որ ռուսերենի առաջին եւ երկրորդ անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն-այլ լեզու սխեման չի աշխատում եւ մենք չունենք այն հնարավորությունները շռայլելու ու մի քանի ուղղությամբ գնալու։ Սա հատկապես նախորդ տարվա ընթացքում օտարալեզու դպրոցների բացման դեմ շարժման (որից հետո կարծում եմ շատ ուրիշների հետ միասին ես էլ սկսեցի մտածել այդ ուղղությամբ) արդյունքում բացահայտված մարտարահրավեր է, որը պետք է գտնի իրա վերջնական լուծումը (իհարկե այն չպիտի լինի այնպես ինչպես արվեց դպրոցների դեպքում, ինչ որ մեկի կաբինետում կամ արագ, այլ սկսել երկար քննարկումներ ու տեսնել վերջիվերջո ինչ ենք անում)։ Սա շատ բարդ ու բազմաշերտ խնդիր է, բայց այն մատնանշելու է մեր ապագայի տեսլականը մշակության, կրթական, ու նաեւ տնտեսական, քաղաքական զարգացումների շրջանակում։

Այսքանը, կարծում եմ։

Հիմա Երեւանում սկսվում է նոր ու շատ հետաքրքիր ժամանակներ, հատկապես իմ ոլորտում։

Կան մի քանի նոր ծրագրեր, որոնց մասին կիմանաք շուտով։

Սարհատ Պետրոսյան, Լոնդոնի Հիթրո օդանավակայարանի 1-ին տերմինալ։ 

2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment