անձնական ու խմբային կապրիզները ճարտարապետությունում

նախորդ շաբաթների ակտիվ շփումը տարբեր սերունդներ ներկայացնող ճարտարապետների հետ բավականին հետաքրքիր տպավորություն թողեց։  Հայտնի է որ խորհրդային տարիներից մնացած ու նաեւ փոքրաթիվ արվեստագիտական հանրույթ հանդիսացող մեր ճարտարապետական հանրույթը դեռեւս չի կարողանում դատողություններ ներկայացնել մոառանալով իր անձնական ու խմբային հետաքրքրությունները։ Ու քանի որ բոլորը բոլորին գիտեն ու գոնե մի անգամ անձնական պրոբլմներ ունեցել են միշտ ինչ որ անձնական հաշիվ պարզելու խնդիր կա։ Հեռու եմ այն մտքից որ այդ մասին առհասարակ մտածել պետք չէ քանի որ բոլորս էլ ունենք մարդկային հիշողություն։ Սակայն հավատացած եմ եթե ուզում ենք որպես հանրույթ դիմագրավենք առկա մարտահրավերներին մի պահ պիտի սթափվենք ու մոռանանք ով ինչ է արել նախկինում ու փորձենք անցյալից ինչ որ բաներ չհիշեցնենք։ Նախկին վայրենի մրցակցության ու անառողջ հարաբերությունների շարունակումը էլ ավելի է խորացնելու այս ամենը։ Թե չէ բոլորը փորձում են իրենց անձնական խնդիրները լուծել։ Ինքս բերեմ իմ օրինակը։ Անցյալ երկու շաբաթների ընթացքում իմ առանց այն էլ փոքրաթիվ պորտֆոլիոյի երկու կառույցներ տուժեցին Երեւանի քաղաքապետարանի նոր քաղաքականության արդյունքում. Նալբանդան փողոցի վրա գտնվող ճարտարապետ Բունիաթյանի կողմից նախագծված ու իմ  կողմից վերակառուցված սպիտակ շենքը ներկվեց մեղմ կանաչ (պիստակագույն) այն դեպքում երբ գոյույթուն ունի մի քանի տարի առաջ հաստատված նախագիծը, ինչպես նաեւ Սիրահարների այգու ցանկացապատը սեւ ներկելու ցանկություն առաջացավ։ Այսինք այն ժամանակ երբ Գմբեթի խնդրին նվիրում էի իմ ժամանակը ու շատ հեշտ կարող էի ազդել այդ որոշումների վրա, չարեցի այն քանի որ կարծում եմ այդ երկու նախաձեռնության մեջ էլ կան ինչ որ դրական բաներ։ Մասնավաորպես երբ քաղաքապետարանը ստանձնում է ինչ որ համակարգված աշխատելաոճ (չնայած ունեմ վերապահում այդ ուղղությամբ եւս)։ Իսկ մարդիկ կան երբ խոսում են դեռ խոսում են երիտասարդական պալատից ու Կաթողիկե եկեղեցու իրենց նախագծից։ Սակայն ուզում եմ ասել որ նույն այս դեպքը ինչպես նաեւ տարբեր մոտեցումներ ունեցող երիտասարդ ճարտարապետների հետ հանդիպումները ցույց են տալիս որ մեր մեջ կան ավելի տոլերանտ ճարտարապետներ որը հույս է ներշնչում որ ապագան ավելի արդյունավետ է լինելու ու ունենալում ենք ամենեւին նոր փոխհարաբերություններ։


© 2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment