Մի հատ էլ հին նյութ

այս մեկի թվականը 2004 է ցույց տալիս, չեմ էլ հիշում տպվել է թե ոչ... 


Թե ինչպես Թամանյանը սկիզբը դրեց հայկական Լաս Վեգասին… ու ինքն է չիմացավ թե ոնց

Այս հոդվածը մի գուցե եւ չլիներ եթե մի քանի օր առաջ Ազատության հրապարակին հարող տարածքում որտեղից սկսվում է Հյուսիսային ՙչարաբաստիկ՚ պողոտան չհայտնվեր սովորական կապույտ գույնով,  խնամքով փակված նոր շինարարական հրապարակը։ Փորված ծավալի չափերից ենթադրվում է կապիտալ շինության կառուցում, որն ի դեպ արդեն երկրորդ է այս տարածքում։ Եվ այսպես որոշ գրաֆիկական անձնական ուսումնասիրություններից հետո հայտնի դարձավ հետեւյալ պատկերը՝ եթե 90-ականների սկզբին այս հրապարակի ողջ մակերեսի  47.6%-ն էր կանաչապատ, անցած տարի դրանք կազմեցին 32.1%-ը, իսկ այս տեմպերով դրանք  ամռան վերջին կկազմեն 22%։ Այսինքն Ազատության հրապարակի կանաչապատ մակերեսը վերջին տասը տարում նվազել է 53.8%-ով, այն դեպքում երբ ցուրտ ձմեռներին այստեղ չեն եղել ծառահատումներ։ Այս բոլորը կատարվել են հիմնականում վերջին 3-4 տարիներին։

Եթե մինչ 2001 թվականը այնտեղ կառուցված շինությունները, հիմնականում սրճարաններ, իրենցից ներկայացնում էին թեթեւ ժամանակավոր կառուցվածքներ, ապա անցյալ տարի   ՙփող՚ սարքելու ցանկությունը ստիպեց հասարակական զուգարանը վերածել ստորգետնյա քրիստոնեական օջախի (ըստ մինչեւ վերջերս այնտեղ ամրացված ցուցանակի), որի օդափոխության սարքավորումները վերջին ամիսներին փոխարինեցին այդ կառույցի վերգետնյա ցուցանակին: Չբավարավելով այդքանով` վերջերս սկսվեց մի այլ ՙփոսփորում՚ նախկին ՙքրիստոնեության 1700 ամյակին նվիրված մշակութային օջախի՚ անմիջական հարեւանությամբ։

Այժմ թվային մի քանի տվյալներ.
եթե 90-ականների սկզբին Օպերայի թատրոնին հարող հատվածում գտնվող շինությունները (չհաշված Օպերային թատրոնը) կազմում էին հրապարակի 1.5 %-ը, 2001 թվականի  աշնանը կազմեցին 17.5%, այս տարի դրանք կկազմեն 20.5%ª որից 6.9 %-ը կապիտալ շինություներն են£ Այսինքն եթե մի օր քաղաքային մարմինները զգալով նախորդների կատարած ՙազգանվեր՚ գործունեություն կարող են ապամոնտաժել ժամանակավոր թեթեւ կոնստրուկցիաներով կառույցները, ապա մոտավորապես 7% կազմող կանաչավուն ՙպսպղուն՚ քարերով երեսապատված,  ցցված սպիտակ օդափոխության սարքերով շինությունները դժվար թե որեւէ մեկը փորձի վերացնել։ Իսկ մինչ հայ ՙաշխատասեր՚ ժողովուրդը զբաղված իր ճարտար կառուցողական հնարքներով նորից վերաբացվեց ՙՕպերա ակումբը՚, որը բազմաթիվ մտավորականների բողոքներից հետո փակվել էր։ Մեծ սիրով կհրապարկեի այն անձանց աննունների որոնք հենց այդ դեպքի համար ասում էին թե. Թամանյանի լուսամուտը դուռ չեն սարքի` դա անբարոյականություն է… ու այսօր նրանցից ոմանք մաս են կազմում ՙհյուսիային պողոտաների եւ ճառագայթների՚ անվան տակ տեղի ունեցող էկոլոգիական եւ պատմամշակութային ՙջարդին՚՝ ասել է ալան-թալանին։ Իսկ ինչ վերաբերում է հոդվածի բուն պատճառ հանդիսացած շինարարությանը, ապա անկախ նրանից թե տվյալ շինությունը ինչ հարկայնության է, ինչ գույնի ու որակի է, մի բան պարզ է որ Թամանյանի ծառնուծաղիկը, որը հարում է հեղինակի գլուխգործոցին, ոչնչացնելը անբարոյականություն է: Նրանք ովքեր թույլատրել են նման  երեւույթ թող ֆիքսեն.
եթե իրենք զուրկ են հիշողությունից դա իրենց գործն է, բայց երեւանցիները եւ ճարտարապետական ՙէլիտան՚ դեռեւս չի զրկվել հիշողությունից:


ապագա ճարտարապետ
Սարհատ Պետրսյան 


© 2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment