ճտին պարտքը


Երեկ մի դեպքի վկան եղա որ ինձ կարելիա ասել ցնցել բավականին խորը։ Ու մտածում էի արդյո՞ք այդ մասին պետք է գրեմ թե ոչ... մտածեցի դրա հանրայնացումը միգուցե այդքան էլ գեղեցիկ չընկալվի։

Սակայն այսօր որոշեցի տնտղեմ թե ինչ կատարվում Մենք ենք մեր քաղաքի տերը նախաձեռնության կողմից ստեղծված Ֆեյսբուքի Բաց ճարտարապետական ֆորումի անցուդարձը (իդեպ որի անդամությունից հրաժարվել եմ, բայց պարբերաբեր նայում եմ ինչ է կատարվում)։ Այնտես Վահրամ Սողոմոնյանթ Վիշապների այգու հաղթանակի միջոցառման հրավերն էր տեղադրել որի տակ եղած մեկնաբանությունները ներկայացնում եմ առանց խմբագրման.

Vahram Soghomonyan ճարտարապետների օգնոթյամբ էս հաղթանակները մի քանի անգամ ավելի շատ կլինեն ..........

Telemak Arch դե ճարտարապետները ինչ, ուր՞... օգնությունը ուր~ ինչի մասին ա խոսքը... չճարտարապետներն են որ դիմանում են մեզ...

Telemak Arch կամ սենց... եթե իրավաբանները, քաղաքագետները և պարզապես քաղաքացի չճարտարապետները մեր ճարտարապետների չափ գոնե լինեին էտ մի քանի անգամ ավել հաղթանակից մի քանի անգամ ավել կհաղթանակեինք... Էլ չասած որ, եթե մեր հասարակության կեսի կեսը ճարտարապետների կեսի կեսի որակը ունենաին նման խնդիրները կարող ա իսկզբանե չլինեին... սա դատարկ սառկազմ չի... օրինակ նայենք մեր ԲՈՒՀ երը ճարտ. ֆակուլտետի կոռումպացված լինելը /գրեթե 0/ և այլ դիսցիպլինաների... իրավիճակի, մակարդակի և այլնի կտրվածքը միանգամից պարզ է դառնում...

ու բացահայտվեց մի բան որի մասին վաղուց գիտեի ուղղակի մտածում էի որ մի գուցե կարիք չկա ասելու, սակայն մինչ այդ պատմեմ երեկվա իմ հետ պատահածը։

Հրազդան մարզադաշտի միակ կենդանի հեղինակը դա Գուրգեն Մուշեղյանն է։ Նա երկար տարիներին եղել է թե Երևանի թե Գյումրիի գլխավոր ճարտարապետներ (մի քանի անգամ), ինչպես նաև Երեևանի վերջին գլխավոր հատակագծի, Կենտրոնի գոտիավորման հատակագծի և մի շարք համայնքների գոտիավորման հատակագծերի գլխավոր ճարտարապետը։ Անկախ նրանից որ ես ինքս ունեմ իրենից տրամագծորեն տարբեր մոտեցում առհասարակ քաղաքաշինության վերաբերյալ, սակայն նրա երկար տարիների աշխատանքային փորձի նկատմամբ ունեմ հարգանք։ Սակայն նշված նախագծերի ժամանակ տեղի են ունեցել մի շարք բացթողումների որոնց վերաբերյալ մեր քննարկումները եղել են շատ սուր ու նույնիսկ մի անգամ արժանացել եմ գրեթե փողոցային հայհոյանքների նրա կողմից։ Նրա գլխավորած նախագծերի շնորհիվ կառուցապատման տակ են դրվել Դալմայի այգիները, Նորքի հեռուստաշտարակի լանջերը, փակվել է Գետառը, կանաչապատ տարածքների բալանսն է հակակշռվել ի հաշիվ քաղաքի ծայրամասերի անօգտագործել տարածքների նախագծային կանայ տարածքների։ Կենտրոնի գւտիավորման հատակագծվ են ամրագրվել Երևանի կենտրոնի բակերում սնկի պես բուբնող մի շարք բազմահարկ շենքեր և այլն։ Բայց երեկ նա հուզված բացատրում էր մարզադաշտի շահած մրցանակների, տեղական ու միջազգային արձագանքների, նորմատիվային խնդիրները և այլնի մասին։ Երեևանի հողերը անխնա կառուցապատման տակ դնող Մուշեղյանի տան շեմին իջել էր օտարումը... ու ակամային չեմ հասկանում պետք է լինի մարդ ու հասկանալ այդ մարդուն, թե լինել քաղաքացի ու հիշեցնել այն ամեն ինչ ինքը արել է։

Սակայն այս տարվա հունիս ամսին Երևանի քաղաքապետարանըկողմից տրամադրված առաջադրանքով Հրազդան մարզադաշտի ավտոկայանատեղի տաարծքում կառուցվող ԵՌԱՀԱՐԿ՝ 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոնը միևնույնն է լկտիություն է։ Դա ոչ միայն նորմաների խախտում է, քանի որ այդ տարածքը ծառայում է որպես էվակուացիայի տարածք, այլև դա հեղինակային իրավունքի, բնապահապանական փորձաքննության, քաղաքաշինության և մի շարք այլ օրենքենրի ու կարգերի խախտում է։ Ու այստեղ կարևորը նա չէ թե ով է նախագծում ու կառուցում (չնայած մեր փորձառու կոլեգաների համար դա էլ երբեմն կարևոր է) այլ այն որ Գուրգեն Մուշեղյանը այսօր իր կողմից քաղաքի համար գործված ցանցի մեջ է ու պետք է բոլորը հասկանան որ վաղ թե ուշ իրենք բոլոր ընկնելու են նյուն ծուղակը։ Այս անգամ Քաղաքպետի են գձել ծուղակի մեջ նրանք ովքեր նորից իրենց անհագ ամբիցիաների բավարարելու համար նոր բան են մոգոնում որ մի բան ևս սղցնեն կամ էլ հող նախապատրաստեն իրենց օտարումների համար։

Գուրգեն Մուշեղյանը մեզ չէր տրամադրում Գլխավոր հատակագծի օրինակները որպես քաղաքացի, իսկ այսօր նույն հասարակությունը կանգնելու ու մեդիայն հետ միասին պայքարելու է իր իրավունքների համար։ Ու չեմ կասկածում որ քաղաքացիական դիրքորոշման ու մարդկային արժանապատվության համատեղմամբ այս ամենը կդառնա բոլորիս սեփականությունը ու այս նախաձեռնություն-դավադրության հեղինակները կբացայտվեն։

Իսկ սա հենց էնա որ Telemak Arch-ը կարծումա ճարտարապետները սուրբ են ու իրանք են արել այս ամենը։ Ճիշտա շատ մարդիկ պետք է ունենան քաղաքացիական ավելի խորը գիտակցություն, բայց ճարտարապետների մի ստվար խումբ չունենալով ոչ միայն այդ գիտակցությունը, չեն ունեցել մասնագիտական արժանապտվություն այս ամենից խուսափելու։ Նա սխալվումա քանի որ սողացող ճարտարապետներն են ոմանց հարց լուծող դարձրել ու գձել մասնագտների պատիվն ու հարգանքը հասարակությունում։ Անկսզբունք ճարտարապետներն մեղավոր Նաերկ Սարգսյանի բոլոր մեղքերի համար, ովքեր առիթը բաց չեն թողնում նրա ձեռքը սեղմեն ու արժանան նրա բարհաճությանը...

Եթե այսօր մի հոգի գոնե Մուշեղյանին հիշեցնի որ ինքը ինչա արել, չինովնիկ ճարտարապետներն էլ կհասկանան որ իրանց պողոտաները նույն ճակատագրին են արժանանալու.... կամ ավելի վատ։ Չնայած նրան որ ես դեռ հույս ունեմ որ Telemak Arch-ի ու իմ սերունդը ավելի լայնախոհ կլինի, չնայած նրան որ ֆորումկ էջերում ես դա դեռ չես տենում...



© 2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment