Շատ հին հոդված...

Այս նյութը տպվել է Առավոտ թերթի 2001 թվականի դեկտեմբերի 1-ի համարում։ 
Լավնա... :) Չնայած կարգավիճակի փոփոխությունա եղել, բայց իրականում կարող եմ թվականը փոխել ու ստորագրել հիմա...

ՀԱՐՑԵՐ՝ ՈՐՈՆՔ ՉԵՆ ՏՐՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՙՊրն նախագահ, թույլ տվեք իմանալ, թե ինչու եք միայն այժմ, առաջին անգամ, հանդիպում ՙերեւի թե Ձեր երիտասարդական լավագույն տարիները՚ անցկացրած բուհի ուսանողական եւ դասախոսական կազմի հետ։ Չէ՞ որ նախընտրական արշավի ընթացքում միայն մեկ անգամ հանդիպեցիք ուսանողության հետ, այն էլ ԵՊՀ-ում, այն դեպքում, երբ մյուս թեկնածուները այցելում էին բուհերը մեկ առ մեկ:

Սա այն հարցն էր, որ ես նախ եւ առաջ կուզենայի տալ ՀՀ նախագահին, որին տվել եմ իմ ձայնը եւ, հավանաբար, կտամ նաեւ հաջորդ անգամ£ Կտայի այս հարցը, եթե ես էլ լինեի այն ՙհրավիրյալների՚ շարքում, որոնք մասնակցում էին հանդիպմանը եւ ՙռեկտորատներում չգրված՚ հարցեր էին տալիս...

Բայց չէ որ նախագահի նշած երրորդ տեղեկատվության աղբյուրը շփումներն են հասարակության հետ£ Այդ հասարակության մաս կազմողներին չի հետաքրքրում կաշառակերության մեջ խեղդված բուհական համակարգը, չի հետաքրքրում գրեթե ուսանողների թվին հասցվող դասախոսական ուռճացված թվաքանակը, չի հետաքրքրում ռեկտորների շքեղ աշխատասենյակների հարեւանությամբ գտնվող կիսաքանդ ու խոնավ լսարանները, չի հետաքրքրում այն, որ տպագրվում են դասախոսների թեկնածուական աշխատությունները, այն դեպքում, երբ իրենք պարտավոր են երկարաշունչ դասախոսությունները գրի առնեն, որպեսզի վերջում ստանան թվանշան... Իսկ ուսանողական խորհուրդների կամ արհկոմներիª ռեկտորներին կցված լինելու մասին չեմ խոսում, թե չէ կարիք կլինի վերանայել հանդիպմանը մասնակցածների անվանացանկը գրեթե ամբողջությամբ: Կտայի այս բոլոր հարցերը նախագահին, որը, երիտասարդ լինելով, այնքան էլ հաշվի չի նստում երիտասարդության կարծիքին, որը հենց իր ընտրազանգվածում շատ մեծ դեր է կարող ունենալ ու ապավինում է հենց իր խոսքերով ասած ՙթայֆաներին՚ ու հետո նեղանում է ՙռեկտորատներում գրված հարցերից՚:

ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՃՇՀ¬ի Ճարտարապետության
ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող


© 2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment