կրեածիվ մտքեր...

Մոտ մեկ տարուց ավել է ինչ մեր կատարած աշխատանքի արդյունքները սկսել են երևան գալ։ Մոտ մեկ տարի է որ մեր 6-7 տարվա շարունակական աշխատանքի արդյունքում թե հասարակությունն է շատ խոսում ճարտարապետության մասին, թե իշխանություններն են հասկացել որ իրանց շուրջը միջակություններ են, թե ճարտարապետների մեջ են առաջացել երիտասարդներ որոնց նպատակը պատվեր թռցնելն չի այլ իրականում ցանկանում են քաղաքաշինության ոլորտում նոր որակ մտցնեն։ Ու հիմա ինչ որ մարդիկ հասկացել են հանրային կառավարման ոլորտի թափանցիկության մասին, երբ երկու բառ առանց վիրավորելու խոսելու կարողություն չունեն, առաջացել են մարդիկ ովքեր քաղաքաՇԻՆԱՐԱՐ են որոնք կյանքում մեկ էջ չեն կարդացել, էլ չեմ ասում գրելու մասին... ու հիմա դառնում են դերակատար։

Մի խոսք կա չեմ հիշում ովա ասել, հեղափոխությունը հղացնում  են խենթերը, իրականացնում են ճարպիկները, վայելում են տականքները... ակամայից դա եմ ուզում հիշել։ չնայած դեռ հղանումա հեղափոխությունը կամ իրականացնում են գրպանային հեղափոխականները... ու ցավոք դրանց թվում են երիտասարդներ։ Միշտ մտածում էինք որ էս մեծ սերունդից հետ եկողները ավելի ազնիվ են լինելու ու այդ ժամանակ միգուցե մի բան լինի։ Հիմա վերևից թույնում են երիտասարդներին որ տիրեն... Տիրեն են մարդկանց ովքեր սողում են։ Սողացողները գոյատևել են ուզում թե երկիր կառուցել... ինչը վիճարկվածա մեզ այսօր...

Սողացող ու գլուխ պահող երիտասարդների շրջանակից դուրս առաջանումա նաև մի նոր տեսակ՝ կոնստրուկտիվ-կրեածիվ... ( իդեպ դա կապ չունի կոնստրուկտիվիզմի հետ)  դրանք նրանք են որ իբրթե տեղյակ են ամեն ինչից, գիտեն ինչա կատարվում աշխարհում ու Հայաստանում... բայց դե չի կարելի ամեն ինչից բողոքել.. դա էլ մի նոր կազմաքանդիչ երևույթա որ մտելա երիտասարդ ճարտարապետների մեջ ու դառնումա տեսակ։ Դրանք նրանք են որ կամ գնալու են գլխավորների ձեռի տակ աշխատեն կամ էլ գնալու են Հայաստանից կանի որ նրանք կրեածիվ են...

Վերջը շատ գլուխ չցավացնեմ... տղերք մի քիյ ձեր ու մի քիչ մեր ղադրը իմացեք։ առաջին անգամից մի տրվեք, դեռ շատ վերև գնալու առիթներ կլինեն, իսկ հիմիկվանից որ սողաք երկար չեք գնա...

Սարհատ




© 2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment