Ռաֆոյի տունը էլ չկա...

Ուզում էի այսօր մի բան գրեի Ռաֆոյի տան քանդման մասիա, են էլ տեսա Արսեն Կարապետյանը արդեն գրելա ու շատ լավա գրել ու դժվար կարողանամ իրա պես կիրթ գրեմ այդ ամենի մասին առանց հայհոյելու։ Դրա համար դնում եմ իր ամբողջ նյութը + Հայկ Բիանջյանից մի նկար։




Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը այլեւս գոյություն չունի, իսպառ ջնջվեց երկրագնդի երեսից

Երկար խոսելու տրամադրություն չկա, էս ոնց-որ օրագրիցս խառը մտքեր են, էլի, որ գրեմ երկար՝ հա կգրվի

Ինձ ասում են. ախար արժեք չուներ: Դե երւի, նայած արժեքը որն ա /ըտենց ոչ առանձին ատամն արժեք ունի, ոչ առանձին մարդը/; գնահատելու տարբեր եղանակներ կան: Եթե առանձին եք դատում, ապա կարող ա եւ չունի, իհարկե, ոչ նոր խոսք է, ոչ հին դասականի նմուշ, բայց էդ տեսակետից ոչ միայն Երեւանը, այլ ցանկացած քաղաք 70-90 տոկոսով քանդելու ենթակա է: Բայց կա նաեւ միջավայր հասկացողությունը, որի որակը եւ արժեքը չի գնահատվում զուտ բանաձեւերով: Կան նաեւ ուրիշ կարեւոր բաներ, օրինակ, հիշողություն, հարգանք եւ այլն: Ինձ ասում են. հո բոլորի տները չենք պահելու ինչ ա եսիմ ով ա ապրել; չէ, իհարկե, բայց Ռաֆոն եսիմ ով չի, ու Ռաֆոներ շատ չեն, մատերի վրա կարող եմ հաշվել: Ու մի քանի հիշատակ ունենալը քաղաքի տնտեսությանը վնաս չէր տա, չեմ ասում, որ օգուտ էլ կտա, բայց դա տաղանդ է պահանջում, հազար ու մի միտք կարող էր լինել, թանգարան չէ, լավ, բայց գոնե գեղեցիկ ու թանկ ռեստորան՝ Ռաֆոի անկյունով, որ մարդիկ իր մոտ հյուր գնային, կարծում եք չէ՞ր աշխատի: Չգիտեմ
Բայց հարցը քանդելն էլ չի, վերջին հաշվով, դա էլ չէ ամենասարսափելին, կարող է եւ քանդվեն հին լավ շենքեր, հարցը թե ինչի խադր, ինչի համար:
Չեմ ուզում քննադատել էն անդեմ ռաբիզությունը, որ կառուցվելու է, ինձ իրավունք չեմ վերապահում, էդ չի կարեւորը:

Երկար մտորումներից հետո հասկացել եմ, որ նորմալ պայմաններում իշխանությունը պիտի լինի պահպանողական։ Ամենապահպանողականը հասարակության մեջ։ Երիտասարդները պիտի գշվեն, ջարդելու, փոշրելու, հեղափոխելու ցանկությամբ նորը առաջ բրդեն, իշխանությունն էլ/սծալ բառ է, երեւի սենց ասեմ՝ մեծերը/՝ ստիպված կլինի ընդունել առաջընթացի համար անխուսափելի նորը, բայց պահպանելով եւ պաշտպանելով պետության, հասարակության կարեւոր միջուկն ու ողնաշարը։ Մեր մոտ հակառակն է. տեսեք, էսօր փողոցում էին ջահելները, էսօր իրանք են փորձում պահպանել /բայց դե պռոծիվ բաբլա նե պապրեշ/, իսկ ու՞ր են մեծերը, ու՞ր էին ճարտարապետները, գրողները, նկարիչները; չկային, որտեւ մեջները ռաֆոներ չկան, ու իրանք չեն վախենում, որ իրանց տներն էլ մի օր կթանդեն, քանի որ իրանց տները միայն իրենց ընտանիքների համար են թանկ՝ որպես կադաստրային արժեք, իրական հասկանալի արժեք: Համաձայն եմ, ոչ մեկ չի էլ գալու ձեր համար ու արցունք էլ ձեր անշարժ գույքի համար չի թափելու, այդ է պատճառը, որ հնամաշ քամակները աթոռներից չբարձրացրեցիք, չեկաք, չնայած հետո սեղանների շուրջ գլուխ կգովաք. «Փոքր էի, հիշում եմ, Ռաֆոն ինձ գրկեց»:
Հա, մեկ էլ. զորբայությունը մի շփոթեք համարձակության հետ:

Խառն են մտքերս, էլ բան չեմ կարողանում ասեմ, բայց շատ բան կա ասելու: Անհետաքրքիր է դառնում Երեւանը, նախանձող քաղաք. եթե մի քանի ճանապարհ ուներ, բոլորից էլ հետ մնաց, կորավ խաչմերուկին. ոչ ինքն իրա վերածննդյան գեղեցկությունը պահեց, ոչ 60ականների սրտաբաց խիզախությունը, բայց էլ ոչ Թիֆլիզի ջերմությունը կունենա, ոչ էլ գոնե Դուբայի անսիրտ հարստությանը կհասնի:
երեւի արժի բոլորս ներողություն խնդրնեք, բայց չգիտեմ ումից



Արեսնի բլոգը՝ http://dabavog.livejournal.com/
Այս գրառման հղումը՝ http://dabavog.livejournal.com/545057.html


© 2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment