Քանդում են Սևան հյուրանոցի վերջին մնացորդները...


Մտածում էի մի քանի ժամով գամ աշխատեմ Երևանի կենտրոնի խնդիրների վերաբերյալ մոտ մեկ ամիս առաջ սկսածս հոդվածը, երբ տեսա ինչ է կատարում այրված արդարադտության նախարարության, նախկին Սևան հյուրանոցի շենքի մոտ. Այն հենց այս պահին քանդում են։

Մի քանի օր առաջ ճարտարապետների և շինարարների միության համատեղ ուժերով տպագրվող ամսագրի վերջին համարը թերթելիս կարդում է Սևան հյուրանոցի վերաբերյալ երկու էջանոց հոդվածը, որի մի մասը տրվել էր արդարադատության նախարարությանը մտի քանի տասամյակ առաջ, իսկ այսօր, հենց այս պահին այն քանդում են։

2005 թվականին մենք կայացած փաստի հետ հաշտվելով մոմավառություն էինք անում, իբր չենք հասցրել փրկել այն, բայց այսօր, հենց այս պահին քանդում են, վերջին Սևան հյուրանոցի մնացորդները ու մենք լռում ենք։


Երեկ զրույցի ժամանակ ասում էի, որ կարծում եմ մենք այլևս հուշարձաններին կարողանում ենք պաշտպանել, իսկ այսօր ես տեսա թե ինչպես են քանդում այդ շենքը։ Այն շենքը որ նախագծվել է Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կողմից։ Այն քանդվում է այսօր, որպեսզի ըստ կից գծագրերի, կառուցվի ներկայիս գլխավոր ճարտարապետին պատկանող կազմակերպության կողմից նախագծված շենքը։


Այն քանդվում է քանի որ մենք 2004 թվականին երբ հաստատվում էր Երևանի հուշարձանների ցանկը այն չեմ հասկանում ինչու դուրս էր մնացել ցուցակից։ Ու այն դադարել է հուշարձան լինել… 

Իսկ այսօր առավոտյան մտածում էի որ հոգնել եմ արդեն ամեն ինչի համար պայքարել կոչվող աղմկելուց, ուզում եմ զբաղվեմ իմ սիրած աշխատանքով, քանի որ այն հաստատ որւէ կապ չունի իմ հետաքրքրությունների հետ։ Այն հենց այս պահին քանդում են Երևանի լավագույն հրապարակներից մեկի վերջին մնացորդը ու մենք պատրաստվում ենք “խելոքներով” բարեկենդան նշենք մի քանի ժամից։


Մեկ անգամ ևս հայցում եմ ապագա սերունդներից, որ ես 2012 թվականի հունվարի 29-ին ուրախանում էի ընկերներիս հետ, քանի որ հաջորդ օրը սկսվում է Մեծ Պահքը, իսկ հենց այս պահին քանդում են Երևանը… 


© 2009 - 2012 /// Sarhat Petrosyan
Post a Comment