Նորից Կոնդի մասին...




Շուտով կլրանա տասը տարին ինչ ուրբանլաբի հիմնադիրիներով ու մեր գործընկերներ հետ միասին փորձում ենք Երևանի Կոնդ թաղամասի պահպանության վերաբերյալ ինչ-ինչ քալյեր ձեռնարկենք։ Երևան ամսագրի վերջին համարը անակնկալ էր ու կարծես թե այս ամբողջ ճանապարհի ամենշոշափելի արդյունքներից մեկը։ Շնորահակալ ենք ամսագրի աշխատակազմից ու այս տարիների ընթացքում մեջ աջակցած ու խանգարած անձանց... 

Ստորև ներկայացնում ենք ուրբանլաբ Երևանի հիմնադիր, ճարտարապետ Սևադա Պետրոսյանի տեքստը.

2004 թվականին գործընկերոջս` Սարհատ Պետրոսյանի հետ սկսեցինք հետաքրքրվել Կոնդով, քանի որ, մեր կարծիքով, այս տարածքը Երևանում պահպանված միակ ինքնաբուխ քաղաքաշինական միավորի լավագույն օրինակն է: Կոնդի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն հիմնեցինք, մեր ընկերներն էլ միացան մեզ: Փորձեցինք սևեռել մարդկանց ուշադրությունը ոչ միայն Կոնդի բնակիչների վատ կենցաղային պայմանների, այլ նաև այս տարածքի ճարատարապետական կարևորության վրա:

2011 թվականի վերջին, երբ վերակազմավորվեց «
ուրբանլաբ Երևանը» , մենք կրկին անդրադարձանք Կոնդի խնդրին: Որոշեցինք հետազոտություն անցկացնել, որովհետև այդ տարածքի վերաբերյալ նյութերը սահմանափակ են: Մեզ միացան կամավորներ, միասին ուսումնասիրություններ կատարեցինք հենց տեղում:

Մե
նք Կոնդի վերականգնման նախագիծը երկու փուլով ենք պետք իրականացնում: Առաջինը` հետազոտական փուլ, որի ընթացքում բացահայտում ենք Կոնդի յուրահատկություններն ու արդյունքում պատասխան ենք տալիս հետևյալ հարցին` ինչո՞ւ է արժեքավոր և ինչո՞ւ է պետք պահպանել Կոնդը: Նախագծի երկրորդ մասը կոչվում է Կոնդի պահպանման և վերակենդանացմանն ուղված առաջարկների փաթեթ: Բնակիչները պետք է անմիջականորեն մասնակցեն այդ գործընթացին, նախ` ստանալով թույլտվություն սեփական գույքը տնօրինելու և բնակարանները վերանորոգելու վերաբերյալ: Սակայն պարտադիր են ուղորդիչ սահմանափակումները, որպեսզի չվնասվեն պատմական շերտերը:
Ուսումնասիրությունների ընթացքում մոտավոր գնահատել ենք տարածքի վիճակը,
օգտագործված շինանյութերը, տեսողական և որակական արժեքները: Սակայն դա բավականին բարդ գործընթաց է, որովհետև տարածքի քաղաքաշինական հյուսվածքը և շինությունները մաշված են, իսկ բնակիչները, չնայած որ այստեղ ապրող չորրորդ սերնդի ներկայացուցիչներն են, համարյա անտեղյակ են տարածքից: Դժվարություններից մեկն էլ այն է, որ նախագիծը պատվիրված չէ. ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով ուսումնասիրությունների փուլը ժամանակավոր դադարեցվեց:

Չենք ուզում պաշտոնապես ներկայացնել ու շատ խոսել մեր նախագծերից, քանի դեռ կոնկրետ որոշումներ չկա: Մոտ 70 տարի է Կոնդի բնակիչները սպասում են, որ նրանց շուտով «կփրկեն»: Ուսումնասիրությունները ավարտելուց հետո կներկայացնենք նախագիծը հանրությանը, Կոնդի բնակիչներին,  իշխանություններին և շահագրգիռ բիզնես ոլորտի ներկայացուցիչներին: Ուզում ենք, որ մարդիկ պատկերացնեն, ինչպես կնայվեին Կոնդի տները, եթե բնակիչները հնարավորություն ունենային խնամել դրանք, սրճարաններ, խանութներ ունենային: Պատրաստել ենք արդեն մի քանի էսքիզային տարբերակներ, ներկայացնելով
նաև
համեմատական, օրինակ` Վենետիկի նեղ փողոցներում գտնվող տների հետ: Տարբերությունը միայն այն է, որ Վենետիկում գտնվող տները խնամված են: Այս ամենը մեծ ներդրումներ չի պահանջում` միայն օրենսդրական թույլատվություններ:



-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am
Post a Comment