Զվարոթնոցի հին մասնաշենքի քանդման մասին

"Ներկայումս նոր ուղևորային համալիրի թողունակությունը համապատասխանում է ուղևորահոսքի ծավալներին, սակայն, քանի որ հին կլոր շենքը գտնվում է շատ վատ վիճակում և սեյսմակայունության տեսակետից իրենից վտանգ է ներկայացնում, իսկ Կոնցեսիոները պատասխանատվություն է կրում շենքի համար, նպատակահարմար է այն քանդել սույնմաստեր պլանի գործողության ժամանակահատվածում"։

Սա հատված է Զվարթնոց միջազգային օդանավակայանի մաստեր պլանից (2013-2017թ ընկած ժամանակաշրջանի համար) էջ 37...

Այսինքն այսօր դրա անհրաժեշտություն չկա, դա ընդունենք որպես իրողություն։
Երկրորդը՝ անհրաժեշտ են տարածքներ։ Առանց շատ խորանալու և ուսումնասիրելու առաջարկված մաստեր պլանը և այս նյութերի հիման վրա ներկայացում ենք երկու սցենարներ՝ օդանավակայանի զարգացման համար։ A-ն այսօր օգտագործվող մուտքային (բաշխիչ) մասն է։ B տարբերակով առաջարկում ենք հին մասնաշենքի միայն ներքին բակի մասը խելամիտ փոփոխություններով օգտագործել նույն նպատակով, ինչը նախատեսված է 2030 թվականի համար համաձայն մաստեր պլանի։

Սա ինչպես արդեն նշեցինք առանց երկար մտածելու ներկայացված առաջարկ է, որը կարող է քննարկվել ու ենթարկվել մասնակի փոփոխությունների այն դեպքում եթե կա իրական ցանկություն պահպաննել հին մասնաշենքը։




-- © 2009 - 2014 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am
Post a Comment