Անվճար կայանելը վնաս է առողջությանը…



Լուսանկարը Ալեքսանդրա Ավաքյանի, որն իրականում նյութի կապի ունի էնքան որ... 



City Parking Service -ը տեղեկացրել է, որ մեկ ժամի և օրվա համար վճարները թանկանում են, ավելացել են ինչ որ միջնորդավճար ու ԱԱՀ։ Բնականաբար շատերը դրա դեմ են արտահայտվում, դիտարկելով անտեղի քանի որ կազմակերպությունը, որն արդեն փաստորեն Երևանի քաղաքապետարանի մաս է, չի տրամադարում հավելյալ ծառայություններ բայց գանձում է գումար։ Չնայած Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ միայն SMS-ով վճարների գումարն է փոխվում, սակայն արդեն սկսված քննարկումը կարծում եմ կարեւոր է ու առիթից օգտվելով ցանկանում եմ կիսվել մի քանի մտքերով։ 

Հեռու եմ այն մտքից որ ի սկզբանե կարմիր գծերի ինստիտուտը նպատակ է ունեցել կարգավորելու Երևանում ավտոմեքենաների կայանման մարտահրավերը, ավելի շատ հակված լինելով որ այն նպատակ է ունեցել հավելյալ մուտքեր ապահովել քաղաքային կամ ավելի ճիշտ մասնավոր բյուջե։ Ամեն դեպքում հաշվի առնելով անմեղության կանխավարկածն ու նաև այն փաստը որ այսուհետ կարմիր գծերի ողջ գումարը հիմնականում ու "մեծահոգաբար" հոսում է համընդհանուր բյուջե կարող եմ բարձրաձայնել իմ պատկերացումները համակարգի կարևորության ու զարգացման մասին։

Նախ սկսենք նախնական գաղափարից. ավտոմեքենայի վարորդը կամ սեփականատերը պետք է վճարի ավելի շատ քան այն քաղաքացին ով չունի կամ չի վարում ավտոմեքենա։ Իսկ եթե նա վարելուն զուգահեռ զբաղեցնում է բոլորի սեփականություն հանդիսացող մային հարող երթեւեկելի տարածքն ապա նա ավելի շատ պետք է վճարի։ Կարծում եմ այս մասով կարելի է գալ համաձայնության։ Հատկապես երբ հանդիպում են դեպքեր երբ քաղաքային փողոցները վերածվում են մինի ավտոշուկայի, կամ ծառայում են, որպես ավտոմեքենաների վարձույթի ցուցասրահի։ 


Դրա համար նախ կարծում եմ պետք է նախ նվազեցնել կարմիր գծերի քանակը հատկապես նեղ կենտրոնական փողոցներում (օրինակ Պուշկին, Իսահակյան և այլն)։


Ապա, հատկապես  քաղաքի կենտրոնում պետք է կիրառել աճողական տուրքեր։ Օրինակ 15 րոպե անվճար (ներկայիս 5-ի փոխարեն), առաջին մեկ ժամը X դրամ, 2-րդ ժամը X + 20 (կամ ավելի շատ) %, և այսպես… Ու սրա նպատակը ոչ թե ավելի շատ գումար հավաքելն է (չնայած դա էլ ազնիվ ու հանրօգուտ ցանկություն է հատկապես երբ նա գնում է համընդհանուր բյուջե) այլ քաղաքի կենտրոնն ազատել կայանող ավտոմեքենաներից, որն իր հետ կբերի նաև ավտոմեքենաների թվի նվազման։ Իհարկե եթե քաղաքը չապահովի այլընտրանքային շարժման հնարավորություն (պատշաճ հանրային տրանսպորտ, հեծանվային ու հետիոտն շարժման համակարգ) ապա դա իր հետ կբերի տաքսիների թվի աճ, բայց դա այլ քննարկման թեմա է։

Բայց օբյեկտիվորեն մարդիկ կան ովքեր բնակվում են այդ փողոցների հարեւանությամբ ու կարիք ունեն կայանել իրենց մեքենաները։ Այդ մարդականց համար միայն պետք է կիրառել տարեկան տուրք բնակության և աշխատանքի վայրի հիման վրա կանգառի հնարավորությամբ։ 

Բնականաբար սա կարիք ունի մեկ առ մեկ թաղամասերով դիտարկելու ու որոշելու թե ով որտեղ ինչպես եւ ինչքան պիտի կայանի։ Ու առաջանալու են բազմաթիվ հարցեր, օրինակ ինչպես տարանջատել "բարի" նպատակներ ունեցող հարևանությամբ բնակվող վարորդին ու կարճատեւ կայանման կարիք ունեցող վարրորդին այդտեղ է արդեն որ պետք կարմիր գծերի ինստիտուտը զարգացնել։ Բայց սրանք նախնական ու հիմնական գաղափարի տեխնիակական ու լուծելի կողմերն են։

Այս ամենը նոր հեծանիվ հորինել չէ այլ արդեն պարզ քաղաքային պլանավորման (ոմանք դրան դեռ քաղաքաշինություն են ասում) մաս կազմող դասագրքային ճշմարտություններ։

Վստահ եմ լուրջ հաշվարկների դեպքում պարզ կդառնա նաև որ քաղաքային մուտքերը կարող են աճել, որի հնարավորության բացակայության մասին վերջերս բարձրաձայնեց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, մասնավորապես. "...գործող օրենսդրական բազայի պայմաններում սեփական եկամուտներն օբյեկտիվորեն այլևս աճելու հնարավորություն չունեն"։

Ինչպես նախորդ երկու անգամները երբ ես հանդես եմ եկել ի պաշտպանություն կարմիր գծերի (որից մեկն ԱԺ-ում մի քննարկման ժամանակ էր) շատերն ինձ կքննադատեն երևի իշխանության ջրաղացին տուր լցնելու կամ աջական լինելու մեջ։ Սակայն կարծում եմ որ սա լավ հնարավորություն է ավտոմեքենայակենտրոն քաղաքային զարգացումից անցնենք մարդակենտրոն քաղաքի, ինչը շատ լավ արտահայտված էր Երևանի ավագանու անդամ դարձած կուսակցությունների նախընտրական ծրագրերում։

Կարծում եմ մեր հնարավորություններն ունեցող երկրում կամ տվյալ դեպքում քաղաքում նման փոքրիկ քայլերով հնարավոր է լուծել տրանսպորտի ու ավտոմեքենաների շարժման խնդիրները։ 



///// Creative Common / 2009-2017 // urbanlab.am 
Post a Comment