Posts

Showing posts from March, 2018

Ճարտարապետ թե՞ կին

Image
Ճարտարապետ թե՞ կին

Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը վերհիշում է Երևանի կյանքում կարևոր ներդրում ունեցող կին ճարտարապետների աշխատանքներն ու դրանց ճակատագրերը, ինչպես նաև բացատրում, թե ինչու ապագայում կանայք ավելի նկատելի կդառնան այդ ոլորտում:




Իրականում վերնագիրը նպատակ ուներ ուղղակի գրավելու Ձեր ուշադրությունը, չնայած չեմ կարող առհասարակ բացառել նման քննարկման առկայությունը մասնագիտական շրջանակներում, ավելին` բուհական պատերի ներսում։ Այդ արդեն անհետաքրքիր դարձած խոսակցության հակադրումն է երիտասարդ ճարտարապետների թվին պատկանող իգական սեռի ներկայացուցիչները, որոնք «քաջաբար» դիմադրում են շինարարների քամահրական վերաբերմունքին, ինչպես նաև Երևանի մի քանի շարք շշմեցնող շենքերի վերաբերյալ հպանցիկ դիտարկմանը, որոնց հեղինակները կանայք են։
Ամենահայտնին
Քանի որ հայտնիների ժամանակներում ենք ապրում, ճիշտ է սկսել ամենաճանաչված երևանցի կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի կառուցած շենքերից, որոնցից երկու կարևորագույններն արդեն ցավոք չկան (ընդ որում, երկուսն էլ հողին են հավասարեցվել դեռ հեղինակի կ…