Posts

Showing posts from June, 2018

Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը 2

Image
Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը 2
2012 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանում «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» վերնագրով հոդվածով մի շարք առաջարկություններ արեցի` միտված ոլորտի պետական կառավարման բարելավմանը։ Իհարկե, դրան հաջորդեց երբևէ ամենաանտրամաբանական որոշումներից մեկը՝ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի ստեղծումը, որը մի քանի փոխակերպումներից հետո այսօր գործում է որպես քաղաքաշինության պետական կոմիտե։ Նոր կառավարության ձևավորմամբ հաղթահարելով իմ, այսպես ասած «վախը» , որ կրկին իմ առաջարկությունը կարող է հանգեցնել ավելի վատ արդյունքի, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին ոլորտային պատասխանատուների նշանակումները, որոշեցի մեկ անգամ ևս բարձրաձայնել քաղաքային զարգացման և պլանավորման ոլորտի մի քանի հիմնարար խնդիրները։ Հատկապես գիտակցելով, որ ոլորտում ընդգրկված մեր գործընկերները իրավիճակին ծանոթանալուն զուգահեռ, ունեն բազմաթիվ անհետաձգելի խնդիրներ կառավարելու (crisis management) և հանրային սպասումները բավարարելու (պոպուլիզմ)՝ որոնց պատճ…