Posts

Showing posts from July, 2018

Նոր Հայաստանի պետական շենքերն ու դրանց նշանային դերը

Image
Այս օրերին, երբ, կարծես թե, մոտենում ենք նոր իշխանության գործադիր թևի ձևավորման գրեթե վերջին փուլին, և նոր խորհրդարանական ընտրություններն էլ սարերի հետևում չեն, կարծում եմ ժամանակն է սկսել քննարկում առաջին հայացքից անկարևոր, բայց իրականում, երկարաժամկետ կտրվածքով ու քաղաքական նոր ավանդույթների ձևավորման տեսակետից՝ անկյունաքարային նշանակություն ունեցող մի խնդրի՝ պետական կառավարման շենքերի տեղաբաշխման ու քաղաքային կենսապատկերում (լանդշաֆտում) դրանց նշանային (սիմվոլիկ) դերիմաստին՝ դա դիտարկելով որպես ազգային մակարդակով հանրային ունեցվածքի կառավարման, ինչպես նաև քաղաքական հստակ դիրքավորման գործիք և քաղաքացիականության արժեհամակարգային բովանդակության թելադրող ու կրող։  2000-ականներին, տարածաշրջանի «ամենակազմակերպված» պետության համբավին հավակնող Հայաստանում անշարժ գույքի շուկայի «վագրային» զարգացման ընթացքում, առաջին անգամվա համար, մասնավոր ներդրումները խթանելու նպատակով, մի շարք նախարարությունների՝ Երևանի կենտրոնում գտնվող շինություններն օտարվեցին՝ ի հաշիվ նախարարությունների համատեղման։ Դրան…
Image
Նորահայտ հուշարձանների համալրման ներկայացման կարճ ուղեցույց

Որոշեցինք ընդառաջելով մշակույթի նախարարության 21.06.2018 թվականի հայտարարությանը՝ ներկայացնել մի շարք առաջարկություններ նորահայտ հուշարձանները համալրման նպատակով։ 

Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելու և ցուցակից հանելու նպատակով կատարվում են հետևյալ գործողությունները. «…փորձագիտական եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով…» [ՀՀ օրենքը «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եվ օգտագործման մասին», հոդված 14]:

Եթե ցանկանում եք առաջարկել ընդգրկել նոր կառույց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ապա անհրաժեշտ է ներկայացնել առաջարկը [ՀՀ Կառավարության 20 ապրիլի 2002 թվականի N 438 որոշումը պատմության եվ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին, կետ 15-ով սահմանված որևէ կազմակերպության անունից, որտեղ մա…

Մտքեր Երևանի ապագա կառավարման մասին

Image
Մոտ մեկ շաբաթ առաջ «Քաղաքաշինությունն ու կառավարությունը 2» նյութի արձագանքներն ավելի շատ հանրային դաշտից եղան, քան՝ մասնագիտական ու կառավարչական շրջանակներից, որի պատճառների մասին ապագայում կարելի է առանձին խոսել։ Սակայն, կարծես թե, ի տարբերություն նախորդ շրջանի նման հրապարակումների, այն ամեն դեպքում ավելի լայն արձագանք ստացավ, ինչի պատճառով որոշեցի մի շարք նախաձեռնել, որում կանդրադառնամ մեր ոլորտի, այսինքն քաղաքային պլանավորման (մասնագիտական շրջանակների համար դեռ քաղաքաշինության) առկա խնդիրներին ու մարտահրավերներին։
Հպանցիկ հարցման արդյունքում պարզվեց, որ այս օրերին ավելի շատ արդիական է կիսվել Երևանի քաղաքային կառավարման վերաբերյալ մտքերով, որին կհաջորդեն մյուսները հրապարակումները։ Լինելով պլանավորման ու կենսապատկերի (լանդշաֆտի) ոլորտի փորձագետ, բնականաբար դիրքավորումս մի քիչ ոլորտային է, սակայն կփորձեմ նաև ներկայացնել ընդհանուր նկատառումներ՝ տեղական ինքնակառավարման հանրային կառավարման մասին։
Նախ ցանկանում եմ նշել իմ վերաբերմունքը համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու կողմից քաղաք…